Աբրամցևոյի գեղարվեստական խմբակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբրամցևոյի գեղարվեստական շրջանակ (ռուս.՝ Абра́мцевский худо́жественный кружо́к, մամոնտովյան խմբակ), ռուս մտավորականության (նկարիչներ, երաժիշտներ, թատերական գործիչներ և այլն) ոչ ֆորմալ միավորում, որը գործել է 1878-1893 թվականներին, Աբրամցևոյում։ Խմբակը ստեղծվել է 1872 թվականին Հռոմում, հետագայում գործունեություն է ծավալել Աբրամցևոյում՝ գործարար և բարերար Սավվա Մամոնտովի կալվածքում, որը գտնվում էր Սերգիև Պոսադի մոտակայքում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872 թվականին Սավվա Մամոնտովը Հռոմում հանդիպել է խմբակի ապագա հիմնադիրների ՝ Վասիլի Պոլենովի, Մարկ Անտոկոլսկու և Ադրիան Պրախովի հետ։ 1874 թվականին, Ռուսաստան վերադառնալուց հետո, Մամոնտովը նկարիչներին հրավիրել է իր մոսկովյան տուն Սադովայա-Սպասկայա փողոցում և Աբրամցևոյի կալվածք։ 1880-ականներին Աբրամցևոյի արվեստի խմբակը զգալիորեն ընդլայնվել էր, որին միացել են Վալենտին Սերովը, Կոնստանտին Կորովինը, Իլյա Ռեպինը, Վիկտոր Վասնեցովը, Ապոլինարի Վասնեցովը, Միխայիլ Վրուբելը, Ելենա Պոլենովան, Միխայիլ Նեստերովը, Մարիա Յակունչիկովան։ Կալվածքում կազմակերպվել են ավանդական արվեստի արհեստանոցներ, բեմադրվել են սիրողական ներկայացումներ (ինչն էլ նպաստել է 1890-ական թվականներին Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայի ստեղծմանը)[1]։

Ընտրյալ աշխատանքների պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Абрамцевский (Мамонтовский) художественный кружок». Энциклопедия искусства : Толковый словарь арт терминов. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коган, Дора. Мамонтовский кружок. — М.: Изобразительное искусство, 1970. — 220 с. — 50 000 экз.
  • Абрамцево. Художественный кружок / Под ред. Г. Ю. Стернина. — Л.: Художник РСФСР, 1988. — 320 с. — ISBN 5737002039.
  • Арзуманова, О. И.; Любартович, В. А.; Нащокина, М. В. Керамика Абрамцева в собрании Московского государственного университета инженерной экологии. — М.: Жираф, 2000. — 224 с. — ISBN 5898320172.
  • Пастон, Э. В. Абрамцево. Искусство и жизнь. — М.: Искусство, 2003. — 432 с. — ISBN 5852003093.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]