Աբրահամ Գոտլոբ Վեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Գոտլոբ Վեռներ

Աբրահամ Գոտլոբ Վեռներ (գերմ.՝ Abraham Gottlob Werner, 1749, սեպտեմբերի 25, Վերաու - 1817, հունիսի 30, Դրեզդեն), գերմանացի երկրաբան և հանքաբան։ 1771 թվականից բնական գիտություններ է ուսումնասիրել Լայպցիգի համալսարանում։ 1775 թվականից դասավանդել է Ֆրայբերգի լեռնային ակադեմիայում։ Մշակել է ապարների և միներալների դասակարգումը, ելնելով նրանց արտաքին հատկանիշներից ու քիմիական կազմից։ Գլխավորել է 18-րդ դարի վերջում երկրաբանության մեջ տարածված ուղղությունը՝ նեպտունիզմը։ Վեռները եղել է երկրբանական խոշոր դպրոցի հիմնադիրը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png