Աբիսալ զոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբիսալ զոնա (հունարեն՝ άβυσσος անհատակ), ծովային ամենամեծ խորությունների զոնա՝ սկսած 2 Կմ-ից։ Օվկիանոսի ավելի քան 6 Կմ է խորության մարզերն առանձնացվում են որպես գերաբիսալ զոնա։ Աբիսալ զոնային հատուկ է ջրի ծայրաստիճան դանդաղ շարժումը, կայուն ջերմաստիճանը (մոտ 0°), խտությունն ու աղիությունը։ Աբիսալ զոնայի կենդանիները կամ կույր են, կամ ունեն խոշոր աչքեր։ Ջրում լրիվ բացակայում է արևի լույսը, շատ օրգանիզմներ լույս են արձակում։ Բուսականությունից կան միայն բակտերիաներ և սապրոֆիտային ջրիմուռներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png