Աբիդոզավր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբիդոզավր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Վերնակարգ Դինոզավրեր
Կարգ Մողեսներ
Ընտանիք Բրախիոզավրիդներ
Լատիներեն անվանում
Abydosaurus mcintoshi


Աբիդոզա՛վր (լատ. Abydosaurus, բառացի՝ Աբիդոսի մողես)՝ դինոզավր-զաուրոպոդների դաս բրախիոզավրիդների ընտանիք, ապրել են կավճային ժամանակաշրջանի սկզբում (մ.թ.ա. 109.0 մլն.- մ.թ.ա. 93.5 մլն.[1]) Հյուսիսային Ամերիկայի տարածքում։ Դասի միակ ներկայացուցիչը՝ Abydosaurus mcintoshi[2]:

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինոզավրի առաջին մնացորդները, որոնք պատկանում էին այս դասին, հայտնաբերվել են ԱՄՆ-ում քարհանքի հատակին Dinosaur National Monument ազգային պարկի տարածքում, Կոլորադո և Յուտա նահանգների սահմանին։ 2009 թվականին Աբիդոզավրերի ոսկորները լեռներից դուրս բերելիս օգտագործվել է դինամիտ[3]։ Այս փաստը գրանցվել է 2010 թվականին հնէաբաննների խմբի կողմից՝ Դանիել Չիրիի[4] գլխավորությամբ։ Հնէաբանները հայտնաբերել են 4 աբիդոզավրի կմախքի ոսկորների տարբեր տեսակներ և 4 գանգ, որոնցից 2-ը պահպանվել են գրեթե ամբողջությամբ։

Աբիդոզավր անվանումը նա ստացել է Եգիպտոսի դիցարանի Աբիդոս աստծո անունից, ով եղել է Օսիրիսի երկրպագության կարևորագույն կենտրոնը․ ինչպես ենթադրվում էր այստեղ է թաղված աստծո գլուխը։ Այս տեսակը կոչվել է Abydosaurus mcintoshi Ջեկ Մակինտոշի պատվին (John S. («Jack») McIntosh).

Վերականգնում

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Abydosaurus տեսակի դինոզավրի ոսկորների հետազոտությունը ցույց են տվել, որ այս տեսակի դինոզավրերը սերտ կապված են ավելի հին ծագում ունեցող՝ Բրանխոզավր տեսակի դինոզավրերի հետ[5]։ Այս փաստից ելնելով Դ. Ջ. Չիրին (2010) այս տեսակը դասեց Բրախիոզավրիդների ընտանիքին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Abydosaurus». Paleobiology Database Classic (անգլերեն).(Ստուգված է 14 Նոյեմբերի 2016).
  2. 2,0 2,1 Chure, Daniel; Britt, Brooks; Whitlock, John A.; and Wilson, Jeffrey A. (2010). «First complete sauropod dinosaur skull from the Cretaceous of the Americas and the evolution of sauropod dentition»(չաշխատող հղում). Naturwissenschaften 97(4): 379—391. doi:10.1007/s00114-010-0650-6.
  3. Аммонит.ру: «Взрывные работы и поиск динозавров».
  4. «BYU: «Abydosaurus: New dinosaur discovered head-first, for a change» (англ.)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  5. Dinosaur Central: New dinosaur species of 2010 Արխիվացված 2010-05-26 Wayback Machine.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիդոզավր» հոդվածին։