Աբարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբարիս (Աբարիդ, հուն․՝ Ἄβαρις Ὑπερβόρειος), հին հունական դիցաբանությունում Հիպերբորեի բնակիչ, բախտագուշակ և Ապոլլոնի քուրմ։ Գոյատևում էր առանց սննդի և թռչում էր կախարդական նետի վրա, որը նրան նվիրել էր Ապոլլոնը։ Պիֆագորցիներն Աբարիսին անվանում էին «Օդաքայլող»։ Տվյալ դիցաբանական հերոսի հիշատակումը կա Հերոդոտի, Պլատոնի, Դիոդորոս Սիկիլիացու մոտ։

Շրջել է ամբողջ Հունաստանով, մեկ խոսքով բժշկում էր բոլոր հիվանդությունները, կազմում էր ամեն տեսակի սրբագործական և մաքրող հմայություններ, ապրում էր առանց սնունդ ընդունելու, կանխել է Սպարտայում մոլեգնող ժանտախտը և կառուցել է Սոտիրա Կորե (հուն․՝ Κόρη σωτείρα) տաճարը։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շվեդական «Therion» խումբն Աբարիսին է նվիրել «Lemuria» (2004 թվական) ալբոմի «An Arrow From the Sun» երգը, «Gothic Kabbalah» (2007 թվական) ալբոմի «The Wand of Abaris» և «The Falling Stone» երգերը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]