Աբարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբարա, ամրոց Փոքր Հայքում, Տևրիկ քաղաքից ոչ հեռու, բարձրադիր ու դժվարամատույց վայրում։ IX դարում Աբարան պավլիկյանների ամրոցներից էր։ XI դարից հիշատակվում է որպես քաղաք։ 1021-80-ին մտնում էր Սեբաստիայի Արծրունիների իշխանության մեջ։ Ենթադրվում է, որ ավերվել է մոնղոլական տիրապետության ժամանակ (XIII–XIV դդ.)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 15