Ֆրանսիսկո Գովինյո Լիմա
Ֆրանսիսկո Գովինյո Լիմա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1971[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր | Մանաուս, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Ֆրանսիսկո Գովինյո Լիմա[3] (բրազ.-պորտ.՝ Francisco Govinho Lima, ապրիլի 17, 1971[1][2], Մանաուս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, խաղացել է կիսապաշտպանական գծում, իսկ հետագայում՝ որպես մարզիչ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սան Պաուլու» պատանեկան դպրոցի սան է։ Եվրոպական կարիերան նա սկսել է 25 տարեկանում՝ թուրքական «Գազիանտեպսպորում»։ Այնուհետեւ նա խաղացել է Շվեյցարիայի և Իտալիայի ակումբներում։ 2004 թվականին նա պայմանագիր կնքեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ «Լոկոմոտիվի» կազմում 2004 թվականի Ռուսաստանի չեմպիոն, 2005 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր, 2005 թվականի Ռուսաստանի սուպերգավաթակիր։ 2006 թվականի հունվարին «Քաթար ՖԱ»-ն վարձակալել է ֆուտբոլիստին, որից վեց ամիս անց տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո»։ 2007 թվականի հունվարից խաղում է իտալական «Բրեշիա» թիմում։ 2008 թվականի հուլիսին նա տեղափոխվեց ամերիկյան «Սան-Խոսե Էրտկվեյկս», MLS-ի խաղացող։ 2009 թվականի հունվարին նա հեռացավ «Սան Խոսե»-ից և շուտ պայմանագիր կնքեց Իտալիայի երրորդ լիգայի «Տարանտո»-ի թիմի հետ:2010 թվականին վերադարձավ Բրազիլիա։ 2016 թվականին՝ 45 տարեկան հասակում, նա վերսկսեց կարիերան «Ֆաստ» ակումբում՝ հայրենի Մանաուսից[4]։
Ֆրանսիսկո Լիման չի խաղացել որևէ ազգային թիմում, չնայած ունեցել է այդ հնարավորությունները։
Յուրի Պավլովիչ Սյոմինը ցանկանում էր, որ ես խաղայի Ռուսաստանի հավաքականում, բայց ես մերժեցի։ Ես սպասում էի, որ կմտնեմ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական։ Նմանապես, ես մերժեցի Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ 2006 թ․ Աշխարհի առաջնության տարում ինձ կանչեց Մարչելո Լիպին, բայց ես հրաժարվեցի նույն պատճառով՝ ցանկանում էի խաղալ Բրազիլիայի հավաքականում։ Ավաղ, դա չստացվեց, չնայած Լուիս Ֆելիպե Սկոլարին խոստացավ ինձ կանչել 2002 թ.[5]։ |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իտալիայի Սուպերգավաթ 2001
- Ռուսաստանի Չեմպիոն 2004
- Ռուսաստանի Սուպերգավաթ 2005
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Պորտուգալերենից ավելի ճիշտ տառադարձվում է Ֆրանսիսկու Գովինյու Լիմա։
- ↑ Бывшие легионеры российского чемпионата. Где они сейчас?
- ↑ Экс-хавбек «Локо» Лима: «Семин хотел, чтобы я выступал за Россию, но я рассчитывал попасть в сборную Бразилии»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ապրիլի 17 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բոլոնյայի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի ֆուտբոլային մարզիչներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրեշիայի ֆուտբոլիստներ
- Գազիանթեփսպորի ֆուտբոլիստներ
- Գրասհոպերի ֆուտբոլիստներ
- Դինամո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լեչեի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Սան Պաուլուի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ցյուրիխի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով