Ֆուրմ-դ'Ամբեր
Ֆուրմ-դ'Ամբեր | |
---|---|
Տեսակ | ֆրանսիական պանիր, պանիր կովի կաթից և կապույտ պանիրներ |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Տարածաշրջան | Պյուի-դը-Դոմ |
Կաթ | կովի կաթ |
Սերտիֆիկացում | Ծագման իսկության ստուգում և PDO |
Ձև | գլան |
Անունով | Ամբեր |
Fourme d'Ambert Վիքիպահեստում |
Ֆուրմ-դ'Ամբեր (ֆր.՝ Fourme d'Ambert)` ֆրանսիական պանիր կովի կաթից` բորբոսի բծերով։ Պանիրը ծածկված է մոխրագույն կամ կարմրավուն բարակ չոր կեղևով։ Ֆուրմ-դ'Ամբերը համարվում է «կապույտ պանիրներ»ի ամենանուրբ պանիրներից մեկը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանրի անվանումը ծագում է forme (ձև) բառից։ Ֆուրմ-դ'Ամբեր պանիրը պատրաստում էին արդեն իսկ Հռոմեական կայսրության ժամանակներին[1]։ 1972 թվականի մայիսի 9-ին Ֆուրմ դը Մոնբրիզոն և Ֆուրմ-դ'Ամբեր պանիրներն ստացան AOC սերտիֆիկատը։ 2002 թվականի ֆետրվարի 22-ին պանիրներն ստացան առանձին իսկական հսկվող անվանումները և ճանաչվեցին նրանց արտադրման տարբերությունները։
Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուրմ-դ'Ամբերը պատրաստում են վեց փուլով։ Արտադրման ժամանակահատվածը` հունիսից հոկտեմբեր։ Այն հասունանում է 28 օրից ոչ պակաս։ File:Fourme d'Ambert.JPG
Փուլի անվանում | Գործընթաց |
---|---|
travail en cuve | Մեծ չանի մեջ լցնում են կաթ և եռացնում մինչև 32 °C: Հետո ավելացնում են պենիցիլին և շրդանային մակարդ, որից հետո մանրացրած կաթնաշոռային զանգվածը հունցում են մոտ մեկ ժամ` շիճուկն առանձնացնելու համար։ |
moulage | Կաթնաշոռային զանգվածը տեղադրում են կաղապարների մեջ։ |
egoutage | Հեռացնում են շիճուկը։ |
saumurage | Պանիրն աղ են անում, ինչից հետո այն «հանգստանում է» երկու օր լավ օդափոխվող տարածքում։ |
piquage | Պանիրը թափանց ծակում են հաստ երկար ասեղներով։ Դրանով ապահովվում է օդափոխությունը, որն անհրաժեշտ է բորբոսի զարգացման համար։ |
affinage | Պանրի հասունացումը զով սենյակում։ Բորբոսն առաջանում է մի քանի օրից։ |
2006 թվականին արտադրվել է 6200 տոննա Ֆուրմ-դ'Ամբեր պանիր։
Ֆուրմ-դ'Ամբերն արտադրում են մեծ տարածքում`
- Պյուի դը Դոմ դեպարտամենտի 43 կանտոն
- Լուարա դեպարտամենտի 3 կանտոններից 8 կոմունա
- Կանտալ դեպարտամենտի 5 հյուսիս-արևելյան կանտոններ
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանրի գլուխը գլանաձև է` 19-20 սմ բարձրությամբ և 13 սմ տրամագծով, քաշը ~2 կգ։
Ֆուրմ-դ'Ամբերն մատուցում են աղանդերից առաջ և օգտագործում նախուտեստների, աղցանների, սուֆլեների պատրաստման համար և որպես նրբաբլիթի լցոնում։ Պանրի հետ ամենից լավ են գնում Chinon, Saint Nicolas de Bourgueil, Coteaux du Layon գինիները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Сыр Фурм д'Амбер и Фурм де Монбрисон» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fourme d’Ambert sur le site des fromages AOP
- Site officiel du Syndicat interprofessionnel de la fourme d’Ambert (SIFAm)
- Fromage AOP d’Auvergne : Fourme d’Ambert (site de l’Association des fromages d’Auvergne)
- Informations sur le site de la Chambre d’agriculture d’Auvergne Արխիվացված 2006-08-24 Wayback Machine
- Maison de la fourme d’Ambert et des fromages
- Décret du 22 février 2002 relatif à l’appellation d’origine contrôlée " Fourme d’Ambert " — J.O n° 47 du 24 Février 2002