Ֆուրմ դը Մոնբրիզոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուրմ դը Մոնբրիզոն
Տեսակֆրանսիական պանիր, պանիր կովի կաթից, կապույտ պանիրներ, ագարակի պանիր և պանրագործարանի պանիր
Առաջացման երկիր Ֆրանսիա
ՏարածաշրջանԼուար
Կաթկովի կաթ
ՍերտիֆիկացումԾագման իսկության ստուգում և PDO
ԱնունովMontbrison?
 Fourme de Montbrison Վիքիպահեստում

Ֆուրմ դը Մոնբրիզոն (ֆր.՝ Fourme de Montbrison), ֆրանսիական պանիր կովի կաթից` կապույտ բորբոսի բծերով: 

Ֆուրմ դը Մոնբրիզոն

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականի մայիսի 9-ին Ֆուրմ դը Մոնբրիզոն և Ֆուրմ-դ'Ամբեր պանիրները ստացան AOC սերտիֆիկատը: 22 փետրվարի 2002 թվականին պանիրները ստացան առանձին բնիկ հսկվող անվանումներ և ընդունվեցին նրանց արտադրության տարբերությունները[1]: Պանիրն արտադրում են Լուարա դեպարտամենտի 28 կոմունայում և Պյուի դը Դոմ դեպարտամենտի հինգ կոմունայում[2]: 2005 թվականին արտադրվել է 497 տոննա Ֆուրմ դը Մոնբրիզոն պանիր[1]:

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնաշոռային զանգվածը աղ են անում, դասավորում են կաղապարների մեջ և տեղադրում եղևնու դարակաշարերին` հասունանալու համար: Պանիրը հասունանում է 4-8 շաբաթ: Յուրաքանչյուր 12 ժամը մեկ պանիրը շրջում են 90°: Ներս են մտցնում «Penicillium roqueforti »-ի սպորներ, իսկ հետո` բորբոսի զարգացման համար, պանիրը թափանց ծակում են հաստ երկար ասեղներով: Մի գլուխ պանրի արտադրության համար անհրաժեշտ է մոտ 20-25 լիտր կաթ:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանրի գլուխը, որը ծածկված է մոխրագույն կամ կանաչավուն բարակ չոր կեղևով, գլանաձև է և ունի 13-19 սմ տրամագիծ ու 1,5-2 կգ քաշ: Պանրի խիտ չորավուն միջուկը կարագի դեղին գույնի է`կապույտ բորբոսի բծերով: Յուղայնությունը 50 % է: Ֆուրմ դը Մոնբրիզոնն ունի սուր աղիավուն համ` կաթի և ընկույզի բուրմունքով:

Ֆուրմ դը Մոնբրիզոնը մատուցում են հացի պատառիկներով և գինով: Պանրին ամենից լավ են համապատասխանում Sauternes կամ Rivesaltes գինիները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «La Fourme de Montbrison» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-16 
  2. «Décret du 22 février 2002 relatif à l'appellation d'origine contrôlée « Fourme de Montbrison »» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-16 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Masui, Kazuko; Tomoko Yamada. French Cheeses. — Dorling Kindersley, 1996. — P. 134. — ISBN 0-7513-0896-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]