Ֆուրմ-դ'Ամբեր
Ֆուրմ-դ'Ամբեր | |
---|---|
![]() | |
Տեսակ | ֆրանսիական պանիր, պանիր կովի կաթից և կապույտ պանիրներ |
Առաջացման երկիր | ![]() |
Տարածաշրջան | Պյուի-դը-Դոմ |
Կաթ | կովի կաթ |
Սերտիֆիկացում | Ծագման իսկության ստուգում և PDO |
Ձև | գլան |
Անունով | Ամբեր |
![]() |
Ֆուրմ-դ'Ամբեր (ֆր.՝ Fourme d'Ambert)` ֆրանսիական պանիր կովի կաթից` բորբոսի բծերով: Պանիրը ծածկված է մոխրագույն կամ կարմրավուն բարակ չոր կեղևով: Ֆուրմ-դ'Ամբերը համարվում է «կապույտ պանիրներ»ի ամենանուրբ պանիրներից մեկը[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանրի անվանումը ծագում է forme (ձև) բառից: Ֆուրմ-դ'Ամբեր պանիրը պատրաստում էին արդեն իսկ Հռոմեական կայսրության ժամանակներին[1]: 1972 թվականի մայիսի 9-ին Ֆուրմ դը Մոնբրիզոն և Ֆուրմ-դ'Ամբեր պանիրներն ստացան AOC սերտիֆիկատը: 2002 թվականի ֆետրվարի 22-ին պանիրներն ստացան առանձին իսկական հսկվող անվանումները և ճանաչվեցին նրանց արտադրման տարբերությունները:
Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուրմ-դ'Ամբերը պատրաստում են վեց փուլով: Արտադրման ժամանակահատվածը` հունիսից հոկտեմբեր: Այն հասունանում է 28 օրից ոչ պակաս: File:Fourme d'Ambert.JPG
Փուլի անվանում | Գործընթաց |
---|---|
travail en cuve | Մեծ չանի մեջ լցնում են կաթ և եռացնում մինչև 32 °C: Հետո ավելացնում են պենիցիլին և շրդանային մակարդ, որից հետո մանրացրած կաթնաշոռային զանգվածը հունցում են մոտ մեկ ժամ` շիճուկն առանձնացնելու համար: |
moulage | Կաթնաշոռային զանգվածը տեղադրում են կաղապարների մեջ: |
egoutage | Հեռացնում են շիճուկը: |
saumurage | Պանիրն աղ են անում, ինչից հետո այն «հանգստանում է» երկու օր լավ օդափոխվող տարածքում: |
piquage | Պանիրը թափանց ծակում են հաստ երկար ասեղներով: Դրանով ապահովվում է օդափոխությունը, որն անհրաժեշտ է բորբոսի զարգացման համար: |
affinage | Պանրի հասունացումը զով սենյակում: Բորբոսն առաջանում է մի քանի օրից: |
2006 թվականին արտադրվել է 6200 տոննա Ֆուրմ-դ'Ամբեր պանիր:
Ֆուրմ-դ'Ամբերն արտադրում են մեծ տարածքում`
- Պյուի դը Դոմ դեպարտամենտի 43 կանտոն
- Լուարա դեպարտամենտի 3 կանտոններից 8 կոմունա
- Կանտալ դեպարտամենտի 5 հյուսիս-արևելյան կանտոններ
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանրի գլուխը գլանաձև է` 19-20 սմ բարձրությամբ և 13 սմ տրամագծով, քաշը ~2 կգ:
Ֆուրմ-դ'Ամբերն մատուցում են աղանդերից առաջ և օգտագործում նախուտեստների, աղցանների, սուֆլեների պատրաստման համար և որպես նրբաբլիթի լցոնում: Պանրի հետ ամենից լավ են գնում Chinon, Saint Nicolas de Bourgueil, Coteaux du Layon գինիները:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Сыр Фурм д'Амбер и Фурм де Монбрисон» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-07-ին։ Վերցված է 2011-08-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fourme d’Ambert sur le site des fromages AOP
- Site officiel du Syndicat interprofessionnel de la fourme d’Ambert (SIFAm)
- Fromage AOP d’Auvergne : Fourme d’Ambert (site de l’Association des fromages d’Auvergne)
- Informations sur le site de la Chambre d’agriculture d’Auvergne
- Maison de la fourme d’Ambert et des fromages
- Décret du 22 février 2002 relatif à l’appellation d’origine contrôlée " Fourme d’Ambert " — J.O n° 47 du 24 Février 2002