Ֆորոնիդներ (լատին․՝ Phoronidea), ծովային հատակային անողնաշարավոր կենդանիների դաս։
Մարմնի երկարությունը 0,6– 45 սմ է՝ ամփոփված խիտինային խողովակում։ Բազմաթիվ շոշափուկները տեղադրված են պայտաձև հիմքում, որոնց միջև գտնվում է բերանը։ Սնվում են մանր օրգանիզմներով։ Հայտնի է 23 տեսակ, ԽՍՀՄ-ում հանդիպել է 5 տեսակ` Սև և հեռավորարևելյան ծովերում, ներկայիս ՌԴ-ի տարածքում նույնպես 5 տեսակ[1]։
Ամենաքիչ քանակ ունեցող և առավել ուսումնասիրված կենդանիների տեսակներից է, ներառում է մոտ 20 ժամանակակից տեսակներ, որոնք մտնում են Actinotrocha, Phoronis և Phoronopsis ցեղերի մեջ։ Այս կենդանիները հանդիպում են գրեթե բոլոր ծովերում ու օվկիանոսներում։ Ֆորոնիդների տեսակների մեծ մասը կոսմոպոլիտներ են։ Առավել շատ նկատվում են մինչև մոտ 70 մ հեռավորության վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 695)։