Jump to content

Ֆոնտանեզիա Ֆորչունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոնտանեզիա Ֆորչունի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ձիթենազգիներ (Oleaceae)
Ցեղ Ֆոնտանեզիա Ֆորչունի (Fontanesia)
Labill., 1791

Ֆոնտանեզիա Ֆորչունի (լատին․՝ Fontanesia fortunei), ձիթենազգիների ընտանիքի, ֆոնտանեզիա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր, տերևաթափ թուփ է՝ մինչև 5 մ բարձրությամբ, բարակ, ուղիղ, մերկ ճյուղերով։ Տերևները նշտարաձև են կամ ձվաձև-նշտարաձև, 3-6 սմ երկարությամբ և 0,8-1,5 սմ լայնությամբ (հոռաշիվերի վրա մինչև 11 սմ երկարությամբ), երկարավուն սրածայր, սեպաձև հիմքով, ամբողջաեզր, վառ կանաչ, կարճ (1-3 մմ) կոթունավոր։ Ծայրային հուրաններն ունեն 3-5 սմ երկարություն, ծոցայինները ավելի կարճ են։ Ծաղիկները կանաչասպիտակ են, 3 մմ երկարությամբ, կարճ ծաղկակոթերով։ Պտուղը էլիպսոիդ է, գագաթին թեթևակի փոսիկով, 0,8 մմ երկարությամբ։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է արևելյան Չինաստանում, Հայաստանում մշակվում է ցածրադիր շրջաններում։ Բավականին ջերմասեր է, պահանջկոտ չէ խոնավության նկատմամբ, սակայն մեր պայմաններում առատ ոռոգում է պահանջում։ Բավականին ստվերատարր։ Պահանջկոտ է հողի նկատմամբ, լավ է աճում սննդանյութերով հարուստ ստրուկտուրային, լավ օդաթափանց և ջրաթափանց, հզոր սևահողերում։ Բավականին շոգադիմացկուն է։ Լավ է տանում ձմեռային երաշտը։ Խիստ ցրտահարվում է ծ. մ. 1600 մ-ից ավելի բարձրության վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 230։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնտանեզիա Ֆորչունի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնտանեզիա Ֆորչունի» հոդվածին։