Jump to content

Ֆլորա Աղաբաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆլորա Աղաբաբյան
ԾննդյավայրՀայաստան, Երևան

Ֆլորա Աղաբաբյան, ամերիկաբնակ հայ միջազգային շեֆ-հրուշակագործ, ԱՄՆ-ում անցկացվող հարսանյաց տորթերի` «Grand National Wedding Cake» մրցույթի հաղթող։ Նրա աշխատանքներից շատերը որպես արվեստի գործեր պահվում են տարբեր թանգարաններում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորա Աղաբաբյանը ծնվել է Երևանում։ Մանկուց զբաղվել է պարով։ Հովհաննես Շամամյանի մոտ՝ «Բարեկամություն» անսամբլում պարել է ժողովրդական պարեր։ Ֆլորան երկու անգամ ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, սակայն կիսատ է թողել ուսումը։ Այնուհետև մեկնել է Ռուսաստան և խմորեղեններ պատրաստելով գումար վաստակել։ Երեսուներեք տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ։ Աշխատանքի է անցել միանգամից Լաս Վեգասի երեք կազինոյում։ Աշխատել է շաբաթական մոտ հարյուր ժամ։ Հրուշակագործության հետ կապված որևէ կրթություն նա չի ստացել, ամեն ինչ սովորել է ինքնուրույն, կարդալով և պատրաստելով։ ԱՄՆ-ում հրուշակային արվեստի հանդեպ նրա հետաքրքրությունը էլ ավելի մեծացավ։ Վերջնականապես Ֆլորան աշխատանքի անցավ «Վին» («Wynn») խաղատուն-հյուրանոցում, որը Նևադա նահանգի ամենահեղինակավոր և թանկարժեք հյուրանոցներից մեկն է։ «Վին» խաղատուն-հյուրանոցում նա զբաղվում է միայն տորթերի դեկորացիայով:

«Ունեմ վեց պրոֆեսիոնալ աշխատող, որոնք վերջացնում են իմ պատրաստած նախագիծը։ Ամեն շաբաթ մեր թիմը պատրաստում է ծննդյան 80-ից 100 տորթ, 5-ից 15 հարսանեկան տորթ, 4-ից 8 տորթ էլ՝ հատուկ առիթների համար։ Տորթերը թխվում են խմորեղենի բաժանմունքում, հետո բերում են ձեւավորման բաժին, մենք միայն ձեւավորում ենք։»,- պատմում է հրուշակագործը[1]։

Ֆլորան մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և արժանացել պարգևների։ Նա տորթեր է պատրաստել դերասաններ Մել Գիբսոնի, Ջենիֆեր Լոպեսի, Ուիլ Սմիթի, երգչուհիներ Սելին Դիոնի, Բեյոնսեի, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի, թենիսիստ Անդրե Աղասիի, բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի, միլիադրատերեր Դոնալդ Թրամփի, Սթիվ Վինսի, Սաուդյան Արաբիայի արքայադուստեր և այլ ճանաչված մարդկանց համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]