Ֆինստերանհորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆինստերանհորն
Տեսակլեռ
Երկիր Շվեյցարիա
Վարչատարածքային միավորԲեռն և Վալե
ԼեռնաշղթաFinsteraarhorn-Oberaarhorn-Galmihorn Group?
Բարձրությունը ծովի մակարդակից4274 մետր
Հարաբերական
բարձրություն
2279 մետր

Ֆինստերանհորն (4,274 m (14,022 ft)), Շվեյցարիայում Բեռնյան Ալպերի ամենաբարձր լեռը և ամենահանրահայտ գագաթը։ Ֆինստերանխորնը Ալպերի իններորդ ամենաբարձր լեռն է և երրորդ առավել նշանավոր գագաթը։ 2001 թվականին ամբողջ լեռնազանգվածը և շրջակա սառցադաշտերը ընդունվել են որպես համաշխարհային ժառանգության մաս։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Բեռնյան Ալպերի հարաբերական բարձրություն ունեցող և ամենամեկուսի լեռը՝ Ֆինսթերհարխորնը ավելի քիչ է հայտնի, քան մոտակա Յունգֆրաու և Էյգեր լեռները։ Սա պայմանավորված է նրանով, որ տեղակայված է Ալպերի ամենահեռավոր վայրերից մեկում, որն ամբողջությամբ շրջապատված է չբնակեցված սառցադաշտային հովիտներով։

Շրեկհորն և Ֆինստերանհորն (աջից) լեռները՝ արանքում Ներքին Գրինդելուալդ սառցադաշտը

Դեպի արևմուտք ընկած է Ֆիշեր սառցադաշտը, որը Ալպերում երկրորդն ամենաերկարն է, իսկ արևելքում՝ Մեծ Արարի սառցադաշտերը։ Ֆինստերանխորնը հյուսիսից շրջապատված է Շրեկհորնի և Լաուտերարհորնի գագաթներով, արևմուտքից՝ Գրոս Ֆիշերհորն, Գրյուհորն և Գրոս Վաննենհորն, իսկ արևելքից՝ Օբերաարհորն լեռներով։

Լեռնագագաթը գտնվում է Վալե և Բեռն կանտոնների սահմանին։ Ֆինստերանխորնը Հռենոսի ջրահավաք ավազանի ամենաբարձր կետն է։

Ֆինստերանխորնը բարձրությամբ զիջել է Մոնթե Ռոզա լեռանը, որը 1815 թվականին համարվել է Շվեյցարիայի ամենաբարձր լեռը։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնազանգվածի տեկտոնական բարձունքն առաջացել է 30 կամ 40 միլիոն տարի առաջ։

Վերելքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակասական առաջին վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսքը արևմուտքից

Վերելքի առաջին փորձը կատարվել է 1812 թվականի օգոստոսի 16-ին արգաուացի վաճառական Ռուդոլֆ Մեյերի կողմից, որին ուղեկցում էին տեղաբնակներ Կասպար Հուբերը, Առնոլդ Աբբյուլը, Ջոզեֆ Բորտեսը և Ալոյս Վոլկերը։

1828 թվականի օգոստոսի 19-ին զոլոթուռնցի երկրաբան Ֆրանց Ժոզեֆ Հյուգին արել է ևս մեկ փորձ տեղացի յոթ լեռնագնացների հետ[1]։

Հաջորդ տարի Հյուգին կազմակերպել է մեկ ուրիշ արշավ։

Այլ վերելքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագաթից Ունտերարգլեթչեր սառցադաշտի տեսքը

1857 թվականի օգոստոսի 13-ին տեղի է ունեցել հինգերորդ վերելքը, որը բրիտանացի լեռնագնացներ Ջոն Ֆրեդերիկ Հարդիի, ՈԻիլյամ Մեթյուզի, Բենջամին Ստ. Ջոն Ատվուդ-Մեթյուզի, Ջոն Քլոու Ուիլյամս-Էլլիսի և Էդուարդ Շիրլի Քենեդիի առաջին վերելքն էր։

Հյուսիս- արևելյան ճակատից դեպի գագաթ բարձրացող ամենադժվարին երթուղին բացվել է 1904 թվականի հուլիսի 16-ին Գ. Հասլերի և իր ուղեկցորդ Ֆ. Ամատտերի կողմից։ Իրականում լեռան հյուսիս- արևելյան ճակատը մագլցվել է 11 անգամ 1904 և 1977 թվականների ընթացքում։ Երրորդ վերելքը կատարվել է 1930 թվականի սեպտեմբերի 3-ին Միրիամ Օ'Բրայեն Անդերհիլի կողմից, որին նա անդրադարձել է իր «Give me the Hills» գրքում[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 4000 մետր բարձրություն ունեցող Ալպիական լեռներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Franz Joseph Hugi, Naturhistorische Alpenreise, Amiet-Lutiger, Solothurn, 1830
  2. Dumler, Helmut; Burkhardt, Willi P. (1993). Les 4000 des Alpes. Paris: Arthaud. ISBN 2-7003-1305-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]