Ֆիլատելիստի մահը
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դետեկտիվ |
Թվական | 1969 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Գեորգի Կալատոզիշվիլի |
Սցենարի հեղինակ | Լևան Ալեքսիձե Գեորգի Կալատոզիշվիլի Անզոր Սալուկվաձե |
Դերակատարներ | Ռամազ Չխիկվաձե Գրիգոլ Տկաբլաձե Ավթանդիլ Կուրդիանի Ռուսուդան Կիկնաձե |
Օպերատոր | Յուրի Կիկաբիձե |
Երաժշտություն | Կոնստանտին Պևզներ |
Նկարիչներ | Դմիտրի Թաղայշվիլի |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 85 րոպե |
Ֆիլատելիստի մահը (վրաց.՝ ფილატელისტის სიკვდილი), 1969 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ՝ դասական դետեկտիվ հազվագյուտ նամականիշի գողության մասին[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոստիկանությունում ահազանգ է ստացվում նախագծային ինստիտուտներից մեկի դրամարկղի կողոպտման մասին։ Հետաքննության ընթացքում պարզվում է, որ բոլոր աշխատակիցները մասնակցել են ժողովի, բացառությամբ դրամարկղի աշխատող Ռոժդեն Կասրաձեի, որը տուն էր գնացել վատ ինքնազգացողության պատճառով։ Վերջինիս գտնում են մեռած իր տանը. ըստ ընդհանուր եզրակացության՝ դա ինքնասպանություն է։
Հանգուցյալի որդու՝ Լուկայի սենյակում գտնում են մեծ գումար և ձերբակալում նրան գողության մեղադրանքով։ Չնայած գործի պարզ թվալուն՝ քննիչ Վաչնաձեն շարունակում է հետաքննությունը։ Շուտով ոստիկանությունը գտնում է նախկին քրեական հանցագործ «Սևին» և Սամսոն Խելաձեին՝ Լուկայի նախկին ընկերոջը։ Նրանք հայտնում են, որ ինստիտուտի հատակագիծն ու բանալին իրենց փոխանցել է Լուկան, բայց ոչ թե անձամբ, այլ ծրարով։
Դրամարկղի աշխատող Կասրաձեն մոլի ֆիլատելիստ էր։ Նրա հավաքածուից կորել է հազվագյուտ ու թանկարժեք նամականիշների շարք, սակայն ձերբակալվածներից ոչ ոք չի խոստովանում դրա գողությունը։ Քննիչը պարզում է, որ հանգուցյալի հետ վերջինը զրուցել է ինստիտուտի տնօրենի տեղակալ Օթար Պերաձեն։ Վերջինս նախկին փաստաբան է։ Հենց նա էր Լուկային օգնել Սամսոնի հետ պատահած դեպքի ժամանակ։
Օթար Պերաձեն էր մտածել կողոպուտի ու մեղադրանքը Լուկայի վրա բարդելու ծրագիրը, որպեսզի Ռոժդենին ստիպի վաճառել նամականիշերը որդուն օգնելու համար։ Այդ հազվագյուտ նամականիշերի համար արդեն գնորդ կար՝ հնությունների վաճառական գերմանացի Ֆրանց Շտոկը։ Սակայն դրամարկղի աշխատողը, գլխի ընկնելով, որ իրեն խաբում են, սպառնում է ոստիկանություն կանչել։ Օթարի հետ ընդհարման ժամանակ Ռոդժերը ատրճանակով պատահմամբ կրակում է իր սրտին։ Օթարը փողը դնում է գրասեղանի դարակում և հեռանում՝ տանելով նամականիշերը։ Օթարը պատրաստվում է գնալ Օդեսա՝ Շտոկի հետ հանդիպման, սակայն գնացքում նրան սպասում է Վաչնաձեն։ Վերջինս Օթարին մեղադրանք է ներկայացնում գողություն կատարելու համար և պարզում, որ Օթարը նամականիշներն Օդեսա է ուղարկել պատվիրված նամակով։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռամազ Չխիկվաձե - մայոր Գեորգի Վաչնաձե, դատախազության քննիչ
- Գրիգոլ Տկաբլաձե - Ռոժդեն Կասրաձե
- Ավթանդիլ Կուրդիանի - Լուկա, Կասրաձեի որդին
- Ռուսուդան Կիկնաձե - Աննա, Լուկայի ծանոթուհին
- Գիվի Թոխաձե - Օթար Պերաձե
- Տեմո Չիխլաձե - Սամսոն Խելաձե
- Օթար Կիպիանի - Լաշա Խունդաձե, Լուկայի ընկերը
- Թենգիզ Նատաձե - Գայոզ «Սև»
- Սեսիլիա Թաղայշվիլի - «Սևի» մայրը
- Վախթանգ Սուլակվելիձե - Բերիձե
- Իպոլիտ Խվիչիա - Շամատավա
- Ռամազ Գիորգոբիանի - Կերեսելիձե
- Դուդուխանա Ցերոձե - հարևանուհի
Նկարահանող անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Լևան Ալեքսիձե, Գեորգի Կալատոզիշվիլի, Անզոր Սալուկվաձե
- Ռեժիսոր՝ Գեորգի Կալատոզիշվիլի
- Օպերատոր՝ Յուրի Կիկաբիձե
- Կոմպոզիտոր՝ Կոնստանտին Պևզներ
- Նկարիչ՝ Դմիտրի Թաղայշվիլի
- Ֆիլմի երաժշտության ձայնագրությանը մասնակցել է Վրաստանի «Ռերո» պետական էստրադային նվագախումբը Կոնստանտին Պևզների ղեկավարութայմբ։
Փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում հնչում է The Beatles խմբի «Girl» երգը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ֆիլատելիստի մահը» ֆիլմը kinopoisk.ru կայքում (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆիլատելիստի մահը» ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.)
- «Ֆիլատելիստի մահը» ֆիլմը kinopoisk.ru կայքում (ռուս.)
|