Ֆիդել
Արտաքին տեսք
Ֆիդել | |
---|---|
Որակավորում | necked box lutes played with a bow? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 321.322-71 |
Ֆիդել (գերմ.՝ Fiedel, լատին․՝ fides - լար, այլ անվանումը՝ ֆր.՝ viele, լատին․՝ viela), լարային աղեղնավոր երաժշտական գործիք։
Տարածված է եղել VIII դ․—XIV դ․ կեսին, Արևմտյան Եվրոպայում՝ թափառական երաժիշտների շրջանում։ Ֆիդելի դասական տեսակը եղել է կիթառանման։ Ունեցել է 2 հարթ հնչերեսից (դեկա) կազմված իրան, փակագծաձև 2 ռեզոնատորային անցք, առանց լադերի գրիֆ, տափակ գլխիկ՝ ուղղահայաց դասավորված ականջներով։ Լարերի քանակը՝ 1-5, լարվածքը՝ կվարտա-կվինտային։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Струве Б․ А․, Процесс формирования виол и скрипок, М.» 1959, с․ 37 —55․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիդել» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |