Ֆիդել (գերմ.՝ Fiedel, լատ.՝ fides - լար, այլ անվանումը՝ ֆր.՝ viele, լատ.՝ viela), լարային աղեղնավոր երաժշտական գործիք։
Տարածված է եղել VIII դ․—XIV դ․ կեսին, Արևմտյան Եվրոպայում՝ թափառական երաժիշտների շրջանում։ Ֆիդելի դասական տեսակը եղել է կիթառանման։ Ունեցել է 2 հարթ հնչերեսից (դեկա) կազմված իրան, փակագծաձև 2 ռեզոնատորային անցք, առանց լադերի գրիֆ, տափակ գլխիկ՝ ուղղահայաց դասավորված ականջներով։ Լարերի
քանակը՝ 1-5, լարվածքը՝ կվարտա-կվինտային։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։