Jump to content

Ֆեցցան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆեցցան, Ֆեզզան, Ֆուզզան, Ֆեսսան, Ֆեսան (արաբ․՝ فزان‎‎, Fezzan, Fuzzan, Fessan, Fesan), Ֆիզան (թուրք. Fizan) պատմական մարզ Լիբիայի հարավ-արևմուտքում։ Մակերեեսը կազմում է մոտ 550 000 կմ²։

Ըստ Հերոդոտոսի Ֆեցցանի տարածքում ապրել են գարամանտներ, ումմիդիացիներ և այլ ցեղեր։ XII դարում արաբների ներխուժումից հետո, տարածվել է մահմեդականությունը։ Միջնադարում գտնվել է արաբական տարբեր պետությունների կազմում։ XVI դ․ Ֆեցցանը նվաճել են օսմանյան թուրքերը։ 1838-42 թթ.-ին Ֆեցցանում տեղի է ունեցել հակաթուրքական խոշոր ապստամբություն։ XIX դ․ 2-րդ կեսին Ֆեցցանում զգալի ազդեցություն ունեին սենուսիտները։

1930 թվականին Ֆեցցանը զավթել է Իտալիան, 1943 թվականին օկուպացրել են ֆրանսիական զորքերը (դուրս են եկել 1956 թ.-ին)։ 1951-63 թթ. Ֆեցցանը անկախ Լիբիայի երեք վարչական մարզերից մեկն էր (Տրիպոլիտանիայի և Կիրենաիկայի հետ)։

1963 թվականին որպես ինքնուրույն վարչական միավոր վերացվել է, նրա տարածքում ստեղծվել է 2 մուհաֆազա (նահանգ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։