Ֆերնանդո Ֆադեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերնանդո Ֆադեր
իսպ.՝ Fernando Fader
Դիմանկար
Ծնվել էապրիլի 11, 1882(1882-04-11)[1]
ԾննդավայրԲորդո
Մահացել էփետրվարի 28, 1935(1935-02-28)[2] (52 տարեկան)
Մահվան վայրԿորդովա, Արգենտինա
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
 Fernando Fader Վիքիպահեստում

Ֆերնանդո Ֆադեր (իսպ.՝ Fernando Fader; ապրիլի 11, 1882(1882-04-11)[1], Բորդո - փետրվարի 28, 1935(1935-02-28)[2], Կորդովա, Արգենտինա), Ֆրանսիայում ծնված արգենտինացի նկարիչ, գերմանական իմպրեսիոնիզմի հիմնական հետևորդն իր երկրում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդո Ֆադեյը ծնվել է Բորդոյում, Ֆրանսիայում[3]։ 1884 թվականին նրա հայրը ընտանիքի հետ տեղափոխվել է Արգենտինայի Մենդոսա քաղաք։ Հինգ տարի անց Ֆերնանդոն վերադարձել է Ֆրանսիա, որտեղ սովորում է տարրական դպրոցում, իսկ հետո ավարտել ուսումնարանը Գերմանիայում։ 1900 թվականին ընդունվել է Մյունխենի արվեստների ակադեմիա, որտեղ վերջնականապես որոշել է իր ապագա մասնագիտությունը։ 1906 թվականին նա հանրությանն է ներկայացրել իր առաջին աշխատանքները։ Նրա բնանկարները մեծ հետաքրքրություն են առաջացրել քննադատների շրջանում։ Նրա հիմնական ոգեշնչումը Մենդոզա նահանգի բնությունն էր, որը գտնվում էր Անդեր լեռների կողքին։

Նա շրջել է Իսպանիայի և Գերմանիայի արվեստի պատկերասրահներում և 1915 թվականին Սան Ֆրանցիսկոյի Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսում արժանացել ոսկե մեդալի։

1932 թվականին Ֆերնանդո Ֆադերը 50-ամյակի կապակցությամբ ցուցադրությունը կազմակերպվել է Բուենոս Այրեսի ասոցիացիայի պատկերասրահի նախաձեռնությամբ, որի ընթացքում ներկայացվել են նկարչի 119 աշխատանքներ։ Առողջական խնդիրների պատճառով նա չի մասնակցել միջոցառմանը[4]։

Ընտանիքի սնանկության և առողջական խնդիրների պատճառով կյանքի վերջին օրերին Ֆերնանդո Ֆադերը ստիպված է եղել փոխել բնակության վայրը և տեղափոխվել Կորդոբա քաղաք՝ ամբողջությամբ նվիրվելով նկարչությանը։

Մահացել է 1935 թվականին։ Նրա նախկին տունը Լոզա Կորալ գյուղում պահպանվում է որպես թանգարան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 https://www.todo-argentina.net/biografias/Personajes/fernando_fader.htm
  3. «Fader, Fernando (1882–1935) - Routledge Encyclopedia of Modernism». www.rem.routledge.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  4. Фернандо Фейдер

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերնանդո Ֆադեր» հոդվածին։