Jump to content

Ֆեոդալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆեոդալից)
Ուշ ֆեոդալիզմի ժամանակաշրջանի հարուստ ֆեոդալ Ժան դե Դանտեվիլլի Դիմանկարը հեղ.` Անգլիայում ֆրանսիական դեսպան Հանս Հոլբեյն կրտսեր 1533 թ.

Ֆեոդալներ, ֆեոդալիզմի ժամանակաշրջանի հողատերեր՝ ավատատերեր (ավատ՝ հող), Ֆեոդալական հասարակարգում՝ տիրող դասակարգի ներկայացուցիչ, Կալվածատեր-ազնվական, ավատատեր։

Ֆեոդալներն Արևմտյան Եվրոպայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Եվրոպայում միջնադարում ֆեոդալները մտնում էին ֆեոդալական սանդուղքի մեջ. ցածրակարգ ֆեոդալներ՝ ասպետ, որ ծառայության համար ստանում է հողակտոր, կախյալ գյուղացիներ։ Ֆեոդալական սանդուղքի գլուխ կանգնած էր թագավորը, սակայն նրա իշխանությունը համեմատաբար թույլ էր վասալների նկատմամբ՝ համեմատած խոշոր սենյորների հետ, որոնք էլ իրենց հերթին չունեին լիիրավ իշխանություն իրենցից ներքև գտնվող բոլոր հողատերերի նկատմամբ 9 սկզբունքը՝ [[իմ վասալի վասալը իմ վասալը չէ]], գործում էր համարյա բոլոր ցամաքային Եվրոպայի երկրներում։ Գյուղացիներն ապրում և աշխատում էին ավատատերերին պատկանող հողերում՝ դրա համար տալով հարկեր և կատարելով պարհակներ։ Ֆեոդալական հարաբերությունների ձևավորման շրջանում Արևմտյան Եվրոպայում հողի նկատմամբ սեփականությունը հիշեցնում էր ինքնուրույն թագավորություն։ Ֆեոդալի իրավունքները

Սենյորի և վասալի միջև կնքվում էր բանավոր համաձայնագիր։ Վասալը պարտավորվում էր հավատարմորեն ծառայել սենյորին, իսկ սենյորն իր հերթին պատրավոր էր աջակցել և հովանավորել վասալին։ Սակայն համաձայնությունը հաճախ էր խախտվում։ Վասալները հաճախ հարձակվում էիր միմյանց վրա սենյորին պատկանող հողում։ Ընթանում էին երկարատև արյունալի միջֆեոդալական պատերազմներ, որոնք հիմնականում նպատակ ունեին նվաճել.

  • գյուղացիներով բնակեցված հողեր
  • հարուստ հողատեր, որի ազատման դիմաց երբեմն պահանջում էին մեծ փրկագին
  • ավար (գյուղացիներին և եկեղեցուն թալանելուց)

Ֆեոդալները Հին Ռուսիայում և Ռուսական կայսրությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Ռուսիայում ֆեոդալական սանդուղքը (սենյոր-վասալ համակարգը) բացակայում էր, կար միայն բոյարություն (բոյար`խոշոր ֆեոդալներ Ռուսիայում), որոնք ժառանգաբար փոխանցված վոտչինայի` հորից փոխանցված հողի տերերն էին։ Ավելի ուշ հայտնվեցին ազնվական կալվածատերերը, որոնց իշխանը տալիս էր կալվածք՝ պայմանով՝ռազմական ծառայություն կատարելու դիմաց։ 15-րդ դարից ձևավորվում է կալվածատիրական իրավունք հասկացությունը։ 18-րդ դարի սկզբից կալվածքի և հայրենական հողի կարգավիճակները հավասարվեցին, իսկ 1762 թ.ից ազնվականներն ազատվեցին պարտադիր ծառայություն կատարելու պատրավորվածությունից։

Ֆեոդալների բարքերն ու սովորույթները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդալները սովորաբար արհամարհում էին հաշվելն ու խնայողությունը։ Որպեսզի վայելեն մյուս ֆեոդալների հարգանքը, նրանք պետք է ցույց տային իրենց առատաձեռնությունը։ Եկամուտները, որ ստանում էին գյուղացիներից, հիմնականում ծախսվում էին նվերների, խնջույքների, որսորդությունների, թանկարժեք հագուստների, բազմաթիվ ծառաներից օգտվելու վրա։ Ավելի ուշ ֆեոդալները վաստակեցին ասպետական պատվի իրավունք. ասպետը պետք է փնտրեր հերոսություն, պայքարեր քրիստոնեական հավատի թշնամիների դեմ, պաշտպաներ թույլերին։ Պատվի իրավունքները գործում էին միայն ֆեոդալների մեջ, բայց այստեղ ևս դրանք մշտապես խախտվում էին։ Առօրյա կյանքում, ընտանիքում շատ ֆեոդալներ մեծամիտ, դաժան և գռեհիկ էին։ Սովորական գյուղացիներին, ոչ ազնվականներին վերաբերվում էին արհամարհանքով, անվանում «ստոր ռամիկներ»։ «Ամենալավն այն է, երբ ռամիկը լաց է լինում, և վատ է, երբ նա ուրախանում է» - ասում էին ֆեոդալները։

Տղամարդիկ, որ չար ու գռեհիկ են
Ազնվականության վրա սրել են ատամները
Սրտովս է տեսնել նրանց
Սոված ու մերկ
Տառապող ու մրսող։
Որ գյուղացին չգիրանա,
Որ զրկանքին նա դիմանա
Այն պիտի լինի տարեց տարի
Որ մնան սև մարմիններում։

Բերտնան դե Բորն 1195[1], թարգմանությունը Վ. Ա. Դիննիկի[2]) Անգամ իրենց երգերում ֆեոդալներն արտահայտում էին ատելություն իրենց կերակրող և հագցնող գյուղացիների նկատմամբ։ Հայտնի գյուղացիական պատերազմ "Ժակերիան", որ միջնադարյան Ֆրանսիայում էր տեղի ունեցել, գյուղացիներին ֆեոդալների ծանր ու դաժան շահագործման արդյունք էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]