Ֆենյա Ծատուրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ծատուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆենյա Ծատուրյան | |
---|---|
Ծնվել է | 1910 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1980 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1971) |
Մասնագիտություն | համաճարակաբան և բժիշկ |
Պարգևներ և մրցանակներ |
Ֆենյա Ալեքսանդրի Ծատուրյան (1910, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971): ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։ Առողջապահության կազմակերպիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆենյա Ծատուրյանը ծնվել է 1910 թվականին, Շուշի քաղաքում։ 1935 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Բուժաշխատողների առաջին հանրապետական համագումարում ընտրվել է բժշկասանիտարական աշխատողների արհմիության կենտկոմի պատասխանատու քարտուղար, ապա ՀԿ(բ)Կ Կենտկոմի առողջապահության կադրերի սեկտորի վարիչ։ Հայրենական մեծ պատերազմի առաջին երկու տարիներին Ֆենյա Ծատուրյանը եղել է էվակոհոսպիտալի պետ, իսկ բանակից զորացրվելուց հետո` վարել առողջապահության ժողկոմատում գլխավոր պետական սանիտարական տեսուչի պաշտոնը։ 1948 թվականին ընտրվել է բուժաշխատողների արհմիության կենտկոմի նախագահ և աշխատել մինչև 1955 թվականը, այնուհետև աշխատանքի է անցել համաճարակաբանության, մանրէաբանության և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։
1950 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1971 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը։
1971-1977 թվականներին եղել է ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի կազմ-մեթոդական բաժնի վարիչ։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, Երևանի քաղխորհրդի պատգամավոր[1], արժանացել վաստակավոր բժշկի կոչման։ Պարգևատրվել է մի շարք մեդալներով ու պատվոգրերով[2]։
Աշխատանքները վերաբերում են Հայաստանում բրուցելոզի առանձնահատկությունների ուսումնասիրությանը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆենյա Ծատուրյանը մահացել է 1980 թվականին, Երևանում[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բծավոր տիֆ։ Ծատուրյան Ֆ. Ա., Երևան, Հայպետհրատ, 1950[4]։
- Բրուցելոզի նախականխումը։ Ծատուրյան Ֆենյա Ալեքսանդրի, Առողջապահության մինիստրության հարապետական սանլուստուն, Երևան, Հայաստան, 1966[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հոբելյանական տարեթվեր». www.med-practic.com. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «The memorial of Tsaturyan Fenya (Феня Цатурян Александровна) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ Ծատուրյան, Ֆ Ա (1950). Բծավոր տիֆ. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Ծատուրյան, Ֆենյա Ալեքսանդրի (1966). Բրուցելոզի նախականխումը. Առողջապահության մինիստրության հարապետական սանլուստուն. Երևան: Հայաստան.
|