Jump to content

Ֆեյ Ուայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեյ Ուայթ
անգլ.՝ Faye White
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1978(1978-02-02)[1][2] (46 տարեկան)
Ծննդավայր Horley, Ռեյգեյթ և Բանստեդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Հասակ 173 սանտիմետր
Դիրք պաշտպան և կենտրոնական պաշտպան

Ֆեյ Դեբորա Ուայթ (անգլ.՝ Faye Deborah White[4], փետրվարի 2, 1978(1978-02-02)[1][2], Horley, Ռեյգեյթ և Բանստեդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի ֆուտբոլիստուհի, համբավվել է Լոնդոնի կանանց «Արսենալ» թիմում և Անգլիայի ազգային հավաքականում իր մրցելույթներով։ Անգլիայի ամենահայտնի ֆուտբոլիստուհիներից մեկն է։

Անգլիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն է եղել 15 տարի շարունակ և թիմին առաջնորդել է հինգ խոշոր առաջնությունների եզրափակիչ փուլերում։ Արսենալի կազմում դարձել է ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի առաջնության հաղթող, հասել մարզական այլ նվաճումների ևս։ Սպորտում Ուայթի ներդրած ավանդը գնահատելով՝ Էլիզաբեթ 2-րդ թագուհին նրան 2007 թվականին շնորհել է Բրիտանական կայսրության շքանշան[5]։ Բացի այդ, 2015 թվականին Ֆեյ Ուայթին նվիրված անկյուն է հանդիսավորությամբ բացվել անգլիական ֆուտբոլի փառքի սրահում[6]։

Horley Town թիմի ֆերմերային ակումբի՝ Horsham Ladies ակումբի սաներից է։ Այդտեղ անցկացրել է երեք տարի, որից հետո ընդունվել է «Արսենալի» ակադեմիա։ Առաջին մարզիչը Ջիմ Մյուիրն էր, ով օգնել է Ֆեյին ճանապարհ հարթելու դեպի թիմի հիմնական կազմ, և դա այն դեպքում, երբ աղջիկը հազիվ 14 տարեկան էր։ Նրա նորամուտը թիմում կայացել է արդեն 1996/1997 մրցաշրջանում։ 1997/1998 մրցաշրջանում նա առաջին անգամ նվաճել է Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողի տիտղոսը։ Ֆեյն ընդհանուր առմամբ նվաճել է մրցանակների 31 հավաքածու, 10 անգամ դարձել Անգլիայի չեմպիոն, 9 անգամ նվաճել Անգլիայի գավաթը և 6 անգամ՝ Լիգայի գավաթը։ Նա իր հաշվին գրանցել է չորս «ոսկե դուբլ» և մեկ «ոսկե պոկեր»։ 2013 թվականի մարտին Ֆեյը հայտարարել է ակտիվ սպորտը թողնելու մասին[7]։

Ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին՝ 19 տարեկան հասակում նա իր նորամուտն է նշել ազգային հավաքականի կազմում Շոտլանդիայի դեմ խաղում։ 2002 թվականին դարձել է ազգային հավաքականի ավագ։ 2001, 2005 և 2009 թվականներին մասնակցել է Եվրոպայի առաջնություններին (վերջին առաջնությունում այտոսկրի վնասվածքի պատճառով դեմքին դիմակ կրելով է խաղացել)։ 2012 թվականի ապրիլից դադարել է խաղալ ազգային հավաքականում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն և ոչ խաղային աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հորլիի Յաթենդոն և Օքվուդ միջնակարգ դպրոցները[8]։ Վերապատրաստվել է որպես որակյալ բժշկական մերսող թերապևտ։ Հաճախ հանդես է եկել որպես BBC-ի, Sky Sports-ի, Eurosport-ի և ESPN-ի հեռուստատեսային մարզական մեկնաբան[9], բացի այդ՝ պաշտոնավարել է ակումբի՝ կանանց ֆուտբոլի առաջընթացի խթանման բաժնում[9]։ Աջակցել է Անգլիայի հայտի առաջխաղացմանը ՖԻՖԱ-ի 2018 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը նվաճելու համար։

Ֆեյն ունի եղբայր, ով խաղում էր Հորլի Թաուն թիմում։ Աղջիկն ամուսնացել է նախկին բասկետբոլիստ Քիտ Մալհոլանդի հետ։ 2012 թվականի ապրիլին Ֆեյը հայտարարեց, որ երեխայի է սպասում, և դադարեցրեց մարզումներն ու հրաժարվեց մասնակցել ֆուտբոլի օլիմպիական մրցաշարին[10]։ 2012 թվականի հոկտեմբերի 2-ին Ֆեյը որդի է ունեցել, որին անվանել է Լուկաս[11]։ Երկրորդ որդին՝ Ջեյքը լույս աշխարհ է եկել 2016 թվականին[12]։

Մարզական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսենալ-ի կազմում

  • Պրեմիեր լիգայի կանանց առաջնության չեմպիոն. 1996–97, 2000–01, 2001–02, 2003–04, 2004–05, 2005–06, 2006–07, 2007–08, 2008–09, 2009–10
  • Կանանց սուպեր լիգայի հաղթող. 2011
  • Կանանց ֆուտբոլի գավաթակիր. 1997–1998, 1998–1999, 2000–01, 2003–04, 2005–06, 2006–07, 2007–08, 2008–09, 2010–11
  • Կանանց Պրեմիեր լիգայի գավաթակիր / FA Women's Premier League Cup. 1997–98, 1998–99, 1999–2000, 2000–01, 2004–05, 2008–09
  • Women's FA Community Shield. 2000, 2001, 2005, 2006, 2008[13]
  • ՈՒԵՖԱ-ի կանանց գավաթի խաղարկության հաղթող / UEFA Women's Cup. 2006–07[14]

Անգլիայի ֆուտբոլի կանանց հավաքականի կազմում

  • ՈՒԵՖԱ-ի կանանց առաջնության եզրափակիչ խաղի մասնակից. / UEFA Women's Euro 2009[15]

Անհատական ձեռքբերումներ

  • Բրիտանական կայսրության շքանշանակիր / Member of the Order of the British Empire. 2007[5]
  • Ներառում Անգլիայի ֆուտբոլի փառքի սրահում / English Football Hall of Fame. 2015[6]
  • FA Women's Player. Տարվա լավագույն խաղացող. 1997–98

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 http://therealfacup.co.uk/2011/09/06/finding-horley/
  4. «Faye White». UEFA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. 5,0 5,1 Harris, Chris (2007 թ․ հունվարի 1). «Faye White earns MBE in honours list». Arsenal F.C. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  6. 6,0 6,1 Callow, James (2015 թ․ ապրիլի 3). «White, Barnes and Pearce to be inducted into Hall of Fame». The Football Association. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  7. «Faye White: Ex-England and Arsenal captain retires». 2013 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
  8. «My Best Teacher». Times Educational Supplement. 2004 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  9. 9,0 9,1 «Faye White profile». Ottawa Fury. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
  10. «Источник». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  11. «Faye White Has First Child». She Kicks. 2012 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  12. «Faye White Has First Child». She Kicks. 2012 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  13. Mawhinney, Stuart (2008 թ․ օգոստոսի 7). «Smith settles it». The Football Association. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  14. Ashby, Kevin (2007 թ․ ապրիլի 29). «Arsenal enjoy European glory». Union of European Football Associations. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  15. Saffer, Paul (2009 թ․ սեպտեմբերի 10). «Six-goal Germany reign supreme». Union of European Football Associations. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեյ Ուայթ» հոդվածին։