Ֆելիքս Սաֆարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆելիքս Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1940 Զոլաքար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 9, 2001 (61 տարեկան) Երևան, Հայաստան |
Գերեզման | Զոլաքար |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1961) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1889) և պրոֆեսոր (1990) |
Ֆելիքս Պետրոսի Սաֆարյան (հունվարի 17, 1940, Զոլաքար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 9, 2001, Երևան, Հայաստան, թաղված է Զոլաքարում), հայ ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1990)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1972-1992 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, 1992-2001 թվականներին՝ ՀՊՄՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են լազերային բյուրեղների օպտիկական սպեկտրների մի շարք բնութագրերի վրա էլեկտրոն-ֆոնոնային ներգործության հարցերին։ Բացահայտել է իոնների միջև Էներգիայի ոչ ճառագայթային անցման շարժընթացում ֆոնոնային մեխանիզմի կարևորությունը, ստեղծել լազերային բյուրեղների օպտիկական սպեկտրների բնութագրերի հաշվման քանակական տեսություն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
|