Jump to content

Ֆելիքս Գյոթցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Գյոթցե
Felix Götze
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1998(1998-02-11)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Մեմինգեն, Շվաբիա, Բավարիա, Գերմանիա
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական, աջ պաշտպան, հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Աուգսբուրգ
Համար 4
Պատանեկան կարիերա
ԳերմանիաԲորուսիա Դորտմունդ
2014-2018 Գերմանիա Բավարիա Մյունխեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-2018 Գերմանիա Բավարիա Մյունխեն II 19 (3)
2018-ներկա Գերմանիա Աուգսբուրգ 6 (1)
Ազգային հավաքական
2017 Գերմանիա Գերմանիա Մ19 1 (0)
2018 Գերմանիա Գերմանիա Մ20 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 11-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 11-ի, 2019

Ֆելիքս Գյոթցե (գերմ.՝ Felix Götze, փետրվարի 11, 1998(1998-02-11)[1], Մեմինգեն, Շվաբիա, Բավարիա, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Աուգսբուրգի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։ 2014 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Մարիո Գյոթցեի կրստեր եղբայրն է[3]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավարիա Մյունխեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյոթցեն ֆուտբոլիստի կարիերան սկսել է Բորուսիա Դորտմունդում։ 2014 թվականի հուլիսի 16-ին նա միացավ Մյունխենի Բավարիային[4][5]։ 2017 թվականի մայիսի 24-ին գերմանացին կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2019 թվականը[6][7][8]։ 2018 թվականի հունվարին Գյոթցեն Բավարիայի առաջին թիմի հետ մասնակցեց մարզումներին Դոհայում[9][10]։ Թեև նա մի քանի անգամ հայտնվեց թիմի պահեստայինների նստարանին, Գյոթցեն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ Բավարիա Մյունխենի առաջին թիմի կազմում։

2018 թվականի հուլիսի 1-ին Գյոթցեն ազատ գործակալի կարգավիճակում միացավ Աուգսբուրգին՝ ակումբի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[11][12][13]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ Գերմանիայի գավաթի Շտայնբախ Հայգերի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց սեպտեմբերի 1-ին՝ փոխարինման մտնելով Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Գյոթցեն խփեց սեպտեմբերի 25-ին[16]՝ հանդիպման 85-րդ րոպեին գրավելով իր նախկին ակումբ Բավարիա Մյունխենի դարպասը և փրկելով Աուգսբուրգին պարտությունից[17][18]։ 2018-19 մրցաշրջանում գերմանացին ստացավ շատ վնասվածքներ[19] և անցկացրեց ընդամենը 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[20]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյոթցեն ներկայացրել է Գերմանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[21]՝ խաղադաշտ դուրս գալով միայն Անգլիայի դեմ խաղում[22], իսկ Գերմանիան դուրս մնաց խմբային փուլից[23]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բավարիա Մյունխեն II 2017–18 Ռեգիոնալլիգա 19 3 19 3
Աուգսբուրգ 2018–19 Բունդեսլիգա 6 1 3 0 9 1
2019–20 0 0 0 0 0 0
Ընդհանուր 6 1 3 0 0 0 0 0 9 1
Կարիերայի ընդհանուր 25 4 3 0 0 0 0 0 28 4

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Germany - F. Götze - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Who are the five Bayern Munich youngsters at the club's winter training camp in Doha, Qatar? | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  4. «Felix Gotze leaves Dortmund for Bayern | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  5. staff, Guardian (2014 թ․ հուլիսի 16). «Bayern Munich sign Mario Götze's younger brother from Dortmund». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  6. «Felix Gotze signs pro Bayern contract». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  7. «Mario Gotze's brother Felix signs pro contract with Bayern Munich after working way through youth teams». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  8. «Felix Götze signs professional contract at Bayern | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  9. Redaktion (2018 թ․ հունվարի 1). «Heynckes and 25 players travel to Doha - The 2018 German Champions». The 2018 German Champions (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  10. «Bayern Munich prepare for winter training camp in Qatar». Bayern Strikes (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.(չաշխատող հղում)
  11. «FCA sign Felix Götze». FC Augsburg (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 6. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  12. Hills, Sir Drake (2018 թ․ հունիսի 6). «Felix Götze departs for FC Augsburg». Bavarian Football Works (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  13. «OFFICIAL - Augsburg sign Felix GOTZE from Bayern Munich». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  14. «TSV Steinbach Haiger - FC Augsburg, Aug 19, 2018 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  15. «FC Augsburg - Borussia Mönchengladbach, Sep 1, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  16. «Bayern Munich - FC Augsburg, Sep 25, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  17. «Bayern Munich 1-1 Augsburg: Late Felix Gotze goal denies champions» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  18. Welle (www.dw.com), Deutsche. «Bundesliga: Felix Götze ruins Bayern Munich's perfect start | DW | 25.09.2018». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  19. «Season-ending injuries for Sergio Córdova and Felix Götze». FC Augsburg (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  20. «Felix Gotze | Football Stats | Augsburg | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  21. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Germany – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  22. «England U19 - Germany U19, Jul 9, 2017 - European U19 Championship 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  23. «European U19 Championship 2017 - Groups & Matchdays». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  24. «Felix Götze». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]