Ֆելիքս Գյոթցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆելիքս Գյոթցե
Felix Götze
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1998(1998-02-11)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Մեմինգեն, Շվաբիա, Բավարիա, Գերմանիա
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական, աջ պաշտպան, հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Աուգսբուրգ
Համար 4
Պատանեկան կարիերա
ԳերմանիաԲորուսիա Դորտմունդ
2014-2018 Գերմանիա Բավարիա Մյունխեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-2018 Գերմանիա Բավարիա Մյունխեն II 19 (3)
2018-ներկա Գերմանիա Աուգսբուրգ 6 (1)
Ազգային հավաքական
2017 Գերմանիա Գերմանիա Մ19 1 (0)
2018 Գերմանիա Գերմանիա Մ20 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 11-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 11-ի, 2019

Ֆելիքս Գյոթցե (գերմ.՝ Felix Götze, փետրվարի 11, 1998(1998-02-11)[1], Մեմինգեն, Շվաբիա, Բավարիա, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Աուգսբուրգի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։ 2014 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Մարիո Գյոթցեի կրստեր եղբայրն է[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավարիա Մյունխեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյոթցեն ֆուտբոլիստի կարիերան սկսել է Բորուսիա Դորտմունդում։ 2014 թվականի հուլիսի 16-ին նա միացավ Մյունխենի Բավարիային[4][5]։ 2017 թվականի մայիսի 24-ին գերմանացին կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2019 թվականը[6][7][8]։ 2018 թվականի հունվարին Գյոթցեն Բավարիայի առաջին թիմի հետ մասնակցեց մարզումներին Դոհայում[9][10]։ Թեև նա մի քանի անգամ հայտնվեց թիմի պահեստայինների նստարանին, Գյոթցեն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ Բավարիա Մյունխենի առաջին թիմի կազմում։

Աուգսբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 1-ին Գյոթցեն ազատ գործակալի կարգավիճակում միացավ Աուգսբուրգին՝ ակումբի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[11][12][13]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ Գերմանիայի գավաթի Շտայնբախ Հայգերի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց սեպտեմբերի 1-ին՝ փոխարինման մտնելով Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Գյոթցեն խփեց սեպտեմբերի 25-ին[16]՝ հանդիպման 85-րդ րոպեին գրավելով իր նախկին ակումբ Բավարիա Մյունխենի դարպասը և փրկելով Աուգսբուրգին պարտությունից[17][18]։ 2018-19 մրցաշրջանում գերմանացին ստացավ շատ վնասվածքներ[19] և անցկացրեց ընդամենը 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[20]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյոթցեն ներկայացրել է Գերմանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[21]՝ խաղադաշտ դուրս գալով միայն Անգլիայի դեմ խաղում[22], իսկ Գերմանիան դուրս մնաց խմբային փուլից[23]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բավարիա Մյունխեն II 2017–18 Ռեգիոնալլիգա 19 3 19 3
Աուգսբուրգ 2018–19 Բունդեսլիգա 6 1 3 0 9 1
2019–20 0 0 0 0 0 0
Ընդհանուր 6 1 3 0 0 0 0 0 9 1
Կարիերայի ընդհանուր 25 4 3 0 0 0 0 0 28 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Germany - F. Götze - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-30 
  3. «Who are the five Bayern Munich youngsters at the club's winter training camp in Doha, Qatar? | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-04-30 
  4. «Felix Gotze leaves Dortmund for Bayern | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-30 
  5. staff Guardian (2014-07-16)։ «Bayern Munich sign Mario Götze’s younger brother from Dortmund»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-04-30 
  6. «Felix Gotze signs pro Bayern contract»։ ESPN.com։ Վերցված է 2018-04-30 
  7. «Mario Gotze's brother Felix signs pro contract with Bayern Munich after working way through youth teams»։ The Sun (en-GB)։ 2017-05-24։ Վերցված է 2018-04-30 
  8. «Felix Götze signs professional contract at Bayern | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-04-30 
  9. Redaktion (2018-01-01)։ «Heynckes and 25 players travel to Doha - The 2018 German Champions»։ The 2018 German Champions (en-GB)։ Վերցված է 2018-04-30 
  10. «Bayern Munich prepare for winter training camp in Qatar»։ Bayern Strikes (en-US)։ 2018-01-01։ Վերցված է 2018-04-30 
  11. «FCA sign Felix Götze»։ FC Augsburg (en-US)։ 2018-06-06։ Վերցված է 2019-11-11 
  12. Hills Sir Drake (2018-06-06)։ «Felix Götze departs for FC Augsburg»։ Bavarian Football Works (անգլերեն)։ Վերցված է 2019-11-11 
  13. «OFFICIAL - Augsburg sign Felix GOTZE from Bayern Munich»։ GhanaSoccernet (անգլերեն)։ Վերցված է 2019-11-11 
  14. «TSV Steinbach Haiger - FC Augsburg, Aug 19, 2018 - DFB-Pokal - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-11 
  15. «FC Augsburg - Borussia Mönchengladbach, Sep 1, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-11 
  16. «Bayern Munich - FC Augsburg, Sep 25, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-11 
  17. «Bayern Munich 1-1 Augsburg: Late Felix Gotze goal denies champions» (en-GB)։ 2018-09-25։ Վերցված է 2019-11-11 
  18. Welle (www.dw.com) Deutsche։ «Bundesliga: Felix Götze ruins Bayern Munich's perfect start | DW | 25.09.2018»։ DW.COM (en-GB)։ Վերցված է 2019-11-11 
  19. «Season-ending injuries for Sergio Córdova and Felix Götze»։ FC Augsburg (en-US)։ 2019-04-18։ Վերցված է 2019-11-11 
  20. «Felix Gotze | Football Stats | Augsburg | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-11 
  21. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - Germany – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-30 
  22. «England U19 - Germany U19, Jul 9, 2017 - European U19 Championship 2017 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-30 
  23. «European U19 Championship 2017 - Groups & Matchdays»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-11 
  24. «Felix Götze»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]