Ֆաշիզմից Ավստրիայի ազատագրման ժամանակ զոհված խորհրդային զինվորների հուշարձան (Վիեննա)
Ֆաշիզմից Ավստրիայի ազատագրման ժամանակ զոհված խորհրդային զինվորների հուշարձան | |
---|---|
Երկիր | Ավստրիա |
Տեղագրություն | Վիեննա |
Հիմնադրման թվական | Օգոստոսի 19, 1945 |
«Ֆաշիզմից Ավստրիայի ազատագրման ժամանակ զոհված խորհրդային զինվորների հուշարձան» (առավել հայտնի է որպես Խորհրդային բանակի հերոսների հուշարձան անունով), Խորհրդային բանակի՝ Ավստրիան մտած զինվորների հիշատակին նվիրված հուշարձան։ Գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Շվարցենբերգպլաց հրապարակում։ Հուշարձանը բացվել է 1945 թվականի օգոստոսի 19-ին։ Ըստ հուշարձանի տեղեկատվական ցուցանակի՝ հեղինակներն են քանդակագործ Մ.Ա. Ինտեզարյանը և ճարտարապետ Ս.Գ.Յակովլևը[1]։
1945 թվականի հոկտեմբերին Ուկրաինական 2-րդ և 3-րդ ճակատի զորքերը Գլխավոր շտաբի կողմից Վիեննայի վրա հարձակվելու հրաման են ստանում՝ ռազմավարական և դաշնակիցների հետ հետպատերազմյան բանակցություներում ծանրակշիռ դիրքեր ունենալու նպատակով[2]։
Վիեննայի հարձակողական գործողությունը սկսում է 1945 թվականի մարտի 16-ին և նույն թվականի ապրիլի 14-ի լարված փողոցային մարտերից հետո քաղաքը գրավվում է[2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիսակլոր, սպիտակ մարմարե սյունաշարը մասամբ շրջապատում է Կարմիր Բանակի զինվորի 12 մետր բարձրություն ունեցող հուշարձանը։ Կարմիր Բանակի զինվորներին նվիրված հուշարձանը Վիեննայում կանգնեցվել է ի հիշատակ 17 հազար խորհրդային զինվորներին[3], ովքեր զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վիեննայի համար մղված մարտում[1]։
Հուշարձանն ներառում է հաղթական կամարը և Շպագինի հրացանը կրծքին զինվորի արձանը։ Զինվորը կրում է ոսկե սաղավարտ, ձեռքին բռնել է ԽՍՀՄ-ի դրոշը և ոսկեգույն խորհրդային զինանշան։ Հուշարձանի պատվանդանը հնգանկյան ձև ունի։ Պատվանդանի հետևի կողմում, որը Շվարցենբերգպլաց հրապարակի կողմում է, ԽՍՀՄ զորքերի գերագույն գլխավոր հրամանատար Ի.Վ. Ստալինի 1945 թվականի ապրիլի 13-ին Վիեննան գրավելու մասին հրամանն է փորագրված։ Հուշարձանի երկու կողային մասերում Վիեննայի համար մարտում ընկած խորհրդային զինվորների ու սպաների անուններն են փորագրված։ Պատվանդանի հետնամասի կողմերից մեկում ներկայացված է 1943 թվականի խմբագրության ԽՍՀՄ պետական հիմնի երկրորդ մասը, ինչպես նաև Գերմանիայի դեմ տարած հաղթանակի առթիվ Ի.Վ. Ստալինի 1945 թվականի մայիսի 9-ի ելույթից մի հատված[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի պահպանության և խնամքի պարտականությունները ներառվել են Ավստրիայի Հանրապետության հետ կքված պետական պայմանագրում (հոդված 19), որը ստորագրվել է 1955 թվականին՝ հակահիտլերյան դաշինքի անդամ երկրների և Ավստրիայի կառավարության միջև, և որով Ավստրիային անկախություն է տրվել։
Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի փետրվարի 23-ին անհայտ անձինք հուշարձանի պատվանդանին սև ներկ են լցրել[4]։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դեպքի առիթով բողոքի նոտա է հղել Ավստրիայի կառավարությանը[5]։
Դրամագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2 միլիոն նմուշով թողարկել է «Գերմանա-ֆաշիստական զավթիչներից խորհրդային զորքերի ազատագրած քաղաքները՝ պետությունների մայրաքաղաքները» շարքից Նացիստական Գերմանիայից Վիեննայի ազատագրմանը նվիրված է 5 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամ, որի դիմերեսին պատկերված է ֆաշիզմից Ավստրիայի ազատագրման ժամանակ զոհված խորհրդային զինվորների պատվին կանգնեցված հուշարձանը[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Heldendenkmal der Roten Armee.(գերմ.)
- ↑ 2,0 2,1 Glantz, David, The Soviet-German War 1941-1945 Արխիվացված 2011-07-09 Wayback Machine Clemson University, October 11, 2001. Retrieved April 2, 2011.(անգլ.)
- ↑ Chernov, Sergey, Austrian Capital Preserves Imperial Ambience Արխիվացված 2016-10-23 Wayback Machine, The St. Petersburg Times, January 26, 2010.(անգլ.)
- ↑ «В Вене неизвестные облили черной краской памятник советскому Воину-освободителю». ТАСС. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.(ռուս.)
- ↑ «МИД РФ направил ноту протеста Австрии в связи с осквернением мемориала советским воинам». RT. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.(ռուս.)
- ↑ «Вена. 13.04.1945 г.». Центральный банк России.(ռուս.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆաշիզմից Ավստրիայի ազատագրման ժամանակ զոհված խորհրդային զինվորների հուշարձան (Վիեննա) կատեգորիայում։ |