Ֆանտանել-Կոջալակ հողմաէլեկտրակայան
Ֆանտանել-Կոջալակ հողմաէլեկտրակայան | |
---|---|
Տեսակ | Հողմաէլէկտրակայան |
Երկիր | Ռումինիա |
Սեփականատեր | ČEZ Group? |
Կայք | cez.cz/en/home.html |
Fântânele-Cogealac Wind Farm Վիքիպահեստում |
Ֆանտանել- Կոջալակ (ռումիներեն՝ Parcul eolian Fântânele-Cogealac), հողմաէլեկտրակայան Կոնստանցա ժուդեցի երկու ռումինական Ֆանտանել և Կոջալակ կոմունաների տարածքում։ Մոտ 2,5 ՄՎտ հզորությամբ 240 հողմային գեներատորներով, նրա ընդհանուր պայմանանական արտադրական հզորությունը 600 ՄՎտ է[1]։ Գործարկման հանձնելու ժամանակ դա Ռումինիայում ամենամեծ հողմակայանն էր և աշխարհի խոշորագույն հողմաէլեկտրակայաններից մեկը։ Հողմաէլեկտրակայանի օպերատորը Չեխիայի ČEZ էներգետիկ ընկերությունն է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հողմագեներատորները տեղակայված են 12 կմ × 6 կմ հողամասի վրա[1]։ Էլեկտրակայանի մեծ մասը (139 հողմագեներատորներ) գտնվում է Ֆանտանելի կոմունայի տարածքում։ Մնացած 101 հողմային տուրբինները տեղակայված են Կոդջալակ կոմունայում[2]։ Հողմակայան կառուցելու, ինչպես նաև դրա ինֆրակառուցվածքի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1.1 միլիարդ եվրո[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հողմակայանը նախագծվել է ամերիկյան Continental Wind Partners ընկերության կողմից։ 2008 թվականին նա նախագծի իրավունքները վաճառեց Չեխիայի ČEZ էներգետիկ ընկերությանը։ 2007 թվականին շինարարության թույլտվություն է տրվել, իսկ էլեկտրակայանի շինարարական աշխատանքները սկսվել են 2008 թվականի նոյեմբերին[4]։ Նախագիծն իրականացվել է երկու փուլով, տուրբիններ են կառուցվել նախ՝ Ֆանտանելում, ապա Կոջալակում։ 2010 թվականի հունիսին առաջին տուրբինը միացվեց ցանցին, իսկ 2012 թվականի նոյեմբերին էլեկտրակայանն ամբողջությամբ շահագործման հանձնվեց։
Տեխնիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեկտրակայանը հագեցած է մոտավորապես 2.5 ՄՎտ հզորությամբ General Electric 2.5 XL տիպի 250 հողմագեներատորներով։ Նրանցից յուրաքանչյուրն ունի 100 մ անվագնդի բարձրության կենտրոն և 99 մ ռոտորի տրամագիծ[1]։ Այսպիսով, տեղադրման բարձրությունը գրեթե 150 մ է։ Հողմագեներատորների բաղադրիչները արտադրվել են տարբեր երկրներում, պտտվող թևերը արտադրվել են Բրազիլիայում, Իսպանիայում և Գերմանիայում, մոտոգոնդոլները՝ Գերմանիայում, աշտարակի հատվածները` Գերմանիայում 7 Չինաստանում, ներքին էլեկտրական բաղադրիչների մեծ մասը արտադրվում է ԱՄՆ-ում։
Արտադրված էլեկտրաէներգիան մատակարարվում է էլեկտրահաղորդման գծերով՝ հատուկ հողմաէլեկտրակայանների համար կառուցված Էլեկտրական ենթակայանների միջոցով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 CEZ Group: The Largest Wind Farm in Europe Goes Into Trial Operation
- ↑ «Cel mai mare parc eolian din Europa se construieşte în judeţul Constanţa». Wind Power Energy. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «CEZ va investi 1,1 miliarde euro într-un parc eolian în România». money.ro. 2008. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Windfarms bring renewable energy and good fortune to Romania