Ֆանտանել-Կոջալակ հողմաէլեկտրակայան
Ֆանտանել-Կոջալակ հողմաէլեկտրակայան | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հողմաէլէկտրակայան |
Երկիր | ![]() |
Սեփականատեր | ČEZ Group? |
Կայք | cez.cz/en/home.html |
![]() |
Ֆանտանել- Կոջալակ (ռումիներեն՝ Parcul eolian Fântânele-Cogealac), հողմաէլեկտրակայան Կոնստանցա ժուդեցի երկու ռումինական Ֆանտանել և Կոջալակ կոմունաների տարածքում: Մոտ 2,5 ՄՎտ հզորությամբ 240 հողմային գեներատորներով, նրա ընդհանուր պայմանանական արտադրական հզորությունը 600 ՄՎտ է[1]: Գործարկման հանձնելու ժամանակ դա Ռումինիայում ամենամեծ հողմակայանն էր և աշխարհի խոշորագույն հողմաէլեկտրակայաններից մեկը: Հողմաէլեկտրակայանի օպերատորը Չեխիայի ČEZ էներգետիկ ընկերությունն է:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հողմագեներատորները տեղակայված են 12 կմ × 6 կմ հողամասի վրա[1]: Էլեկտրակայանի մեծ մասը (139 հողմագեներատորներ) գտնվում է Ֆանտանելի կոմունայի տարածքում: Մնացած 101 հողմային տուրբինները տեղակայված են Կոդջալակ կոմունայում[2]: Հողմակայան կառուցելու, ինչպես նաև դրա ինֆրակառուցվածքի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1.1 միլիարդ եվրո[3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հողմակայանը նախագծվել է ամերիկյան Continental Wind Partners ընկերության կողմից: 2008 թվականին նա նախագծի իրավունքները վաճառեց Չեխիայի ČEZ էներգետիկ ընկերությանը: 2007 թվականին շինարարության թույլտվություն է տրվել, իսկ էլեկտրակայանի շինարարական աշխատանքները սկսվել են 2008 թվականի նոյեմբերին[4]: Նախագիծն իրականացվել է երկու փուլով, տուրբիններ են կառուցվել նախ՝ Ֆանտանելում, ապա Կոջալակում: 2010 թվականի հունիսին առաջին տուրբինը միացվեց ցանցին, իսկ 2012 թվականի նոյեմբերին էլեկտրակայանն ամբողջությամբ շահագործման հանձնվեց:
Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլեկտրակայանը հագեցած է մոտավորապես 2.5 ՄՎտ հզորությամբ General Electric 2.5 XL տիպի 250 հողմագեներատորներով: Նրանցից յուրաքանչյուրն ունի 100 մ անվագնդի բարձրության կենտրոն և 99 մ ռոտորի տրամագիծ[1]: Այսպիսով, տեղադրման բարձրությունը գրեթե 150 մ է: Հողմագեներատորների բաղադրիչները արտադրվել են տարբեր երկրներում, պտտվող թևերը արտադրվել են Բրազիլիայում, Իսպանիայում և Գերմանիայում, մոտոգոնդոլները՝ Գերմանիայում, աշտարակի հատվածները` Գերմանիայում 7 Չինաստանում, ներքին էլեկտրական բաղադրիչների մեծ մասը արտադրվում է ԱՄՆ-ում:
Արտադրված էլեկտրաէներգիան մատակարարվում է էլեկտրահաղորդման գծերով՝ հատուկ հողմաէլեկտրակայանների համար կառուցված Էլեկտրական ենթակայանների միջոցով:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 CEZ Group: The Largest Wind Farm in Europe Goes Into Trial Operation
- ↑ «Cel mai mare parc eolian din Europa se construieşte în judeţul Constanţa»։ Wind Power Energy։ 2009։ Արխիվացված է օրիգինալից December 26, 2009-ին։ Վերցված է 2010-09-21
- ↑ «CEZ va investi 1,1 miliarde euro într-un parc eolian în România»։ money.ro։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-19-ին։ Վերցված է 2010-09-21
- ↑ Windfarms bring renewable energy and good fortune to Romania