Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոց
Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոց պարս.՝ دژ شاپورخواست | |
---|---|
Տեսակ | բանտ և դղյակ |
Նախկին անվանում | Խորամաբադի ամրոց |
Այլ անվանում | Շափուր-Խասթ Սաբր-Խասթ ամրոց Դեզբազ |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Լոռեսթան |
Վայր | Խորրամաբադ քաղաք |
Բարձրություն | 40 մ |
Երկարություն | 400 մ |
Լայնություն | 300 մ |
Շինանյութ | աղյուս, մետաղ, փայտ, կրաշաղախ |
Մակերես | 5300 մ² |
Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոց (ֆարսի՝ دژ شاپورخواست Դեզ-է Շափուր խոասթ), ամրոց է համանուն բլրի վրա՝ Խորամաբադ քաղաքում՝ Իրանի Լոռեսթան նահանգի շրջանային կենտրոնում։ Այս հսկայական շինությունը կառուցել են Սասանյանների իշխանության օրոք (224-651 թթ.): Խորամաբադ գետը, հոսելով ամրոցի բլրի արևելյան և հարավարևմտյան մասերով, նրա համար բնական պաշտպանական միջոց է հանդիսանում։ Այսօր բլրի արևմտյան և հյուսիսային մասերը բնակեցված են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոցը Սասանյանների օրոք կառուցված կարևորագույն շինություններից մեկն է։ Նախկինում՝ 1800 տարի շարունակ, տարբեր անվանումներ է ունեցել, որոնցից են Շափուր-Խասթ կամ Սաբր-Խասթ ամրոց, Դեզբազ, Խորամաբադի ամրոց և այլն[1]։ Ամրոցը գտնվում է Խորամաբադի կենտրոնում։ Փահլավիների արքայատոհմի օրոք այն օգտագործել են որպես բանտ՝ մինչև 1968 թվականը, երբ այնուհետև այն վերածվեց թանգարանային համալիրի։
Ճարտարապետական հատակագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս ամրոցի հիմքերի չափը մոտավորապես 300×400 մ է, բարձրությունը՝ բլուրը ներառյալ, 40 մ է։ Տարածքը կազմում է 5300 մ², պարագիծը՝ 2860 մ, ամենաբարձր պատն ունի 22.5 մ բարձրություն։ Տարածքը բաժանվում է չորս մեծ սրահների՝ հարակից սենյակներով և միջանցքներով։ Բոլոր սենյակները գոտևորում են երկու բակ հետևյալ չափերով՝ առաջին բակի չափերն են՝ 31x22.5 մ, երկրորդինը՝ 29×21մ։ Ի սկզբանե ամրոցն ունեցել է 12 աշտարակ, սակայն այսօր դրանցից կանգուն են միայն 8-ը։ Շինության մուտքը հյուսիսից է։
Ամրոցի ջրհորը գտնվում է առաջին այգու ետնամասում և ունի 40 մ խորություն։ Ջրհորի բնամասը փորված է ժայռի մեջ՝ Գոլեսթանի աղբյուրին հասնելու համար։ Մինչ օրս, սակայն, ջրհորը չեն օգտագործում։ Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոցի կառուցման համար օգտագործվել են աղյուս, մետաղ, փայտ և կրաշաղախ։
Այժմ Իրանի Մշակութային կազմակերպության պաշտպանության ներքո է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Falak-ol-Aflak Castle of Lorestan». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոց կատեգորիայում։ |