Jump to content

Օքթար Ջիրիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օքթար Ջիրիթ
թուրքերեն՝ Oktar Cirit
Դիմանկար
Ծնվել է1946
Մահացել էփետրվարի 16, 1976(1976-02-16)
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան[1]
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատավայրԹուրքիայի արտաքին գործերի նախարարություն

Օքթար Ջիրիթ (թուրքերեն՝ Oktar Cirit, 1946 - փետրվարի 16, 1976(1976-02-16), Բեյրութ, Լիբանան[1]), թուրք դիվանագետ, որն սպանվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի կողմից, երբ Բեյրութի թուրքական դեսպանությունում զբաղեցնում էր առաջին քարտուղարի պաշտոնը[2]։ Սպանության պահին Ջիրիթը եղել է 30 տարեկան[3]։

1976 թվականի փետրվարի 16-ին Ջիրիթը թիկունքից ստացել է ատրճանակից հրազենային մահացու հարված, երբ գտնվում էր Բեյրութի Համրա փողոցում։ Սպանությունից հետո հարձակում գործած անձն իր փոխադրամիջոցով փախել էր դեպքի վայրից։ Հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել էր «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը» (ԱՍԱԼԱ)[4][5]։

Լիբանանում Թուրքիայի դեսպանությանը հրաժեշտի արարողությունը կայացավ 1976 թվականի փետրվարի 19-ին, իսկ նրա դագաղն ուղարկվեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարա[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.mfa.gov.tr/sehit-edilen-diplomatlarimiz-ve-vatandaslarimiz_tr.tr.mfa
  2. «Assassinated diplomats, workers and family members. (Şehit Edilen Diplomatlarımız/Görevlilerimiz ve Aile Bireyleri)». Turkish Ministry of Foreign Affairs. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին.
  3. «В Бейруте почтили память убитого армянскими террористами дипломата». www.aa.com.tr. Վերցված է 2023 թ․ հունիսի 25-ին.
  4. Şehit Diplomatlarımız (1973-1994). Ankara: Bilgi Yayınevi. 2000. ISBN 975-494-924-7.
  5. «Turkey remembers diplomat killed in Beirut in 1976». Hürriyet Daily News. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  6. «Turkey remembers diplomat martyred in Beirut in 1976». Anadolu Agency. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.