Jump to content

Օսցիլյատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օսցիլյատոր, տատանակ, տատանվող ֆիզիկական համակարգ։ Հավասարակշռության դիրքի շուրջը տատանողական շարժում կատարող մակրոսկոպիկ մարմինը կոչվում է դասական օսցիլյատոր։

Գծային ներդաշնակ օսցիլյատոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատության մեկ աստիճան ունեցող օսցիլյատորը կոչվում է գծային։ Փոքր X շեղումների դեպքում գծային օսցիլյատորի պոտենցիալ էներգիան հավասար է

,

որտեղ m-ը զանգվածն է, -ն՝ տատանման ցիկլային հաճախությունը։

Այսպիսի օսցիլյատորի շարժումը նկարագրվում է

դիֆերենցիալ հավասարումով, որի լուծումը՝

),

կամ

),

(a-ն ամպլիտուդն Է, –ն՝ սկզբնական փուլը), ցույց է տալիս, որ շեղումը ժամանակի ընթացքում փոփոխվում է ներդաշնակ օրենքով։

Տատանման պարբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներդաշնակ օսցիլյատորի տատանման պարբերությունը՝

։

Ներդաշնակ օսցիլյատորի լրիվ էներգիան ուղիղ համեմատական է ամպլիտուդի քառակուսուն՝

։

Դասական ներդաշնակ օսցիլյատորի օրինակներ են զսպանակից կախված բեռը, մաթեմատիկական ճոճանակը, կամերտոնը են՝ բավականաչափ փոքր ամպլիտուդների դեպքում։

Քվանտային օսցիլյատոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվանտային ներդաշնակ օսցիլյատորի վիճակները որոշվում են Շրյոդինգերի հավասարման

լուծումներով, որտեղ

մեծությունը Համիլտոնի օպերատորն է, փոփոխականը՝ վիճակը նկարագրող ալիքային ֆունկցիան, En-ը՝ էներգիան

,

որտեղ -ը օսցիլյատորի քվանտային թիվն է։

Քվանտային օսցիլյատորի փոքրագույն էներգիան հավասար է , ի տարբերություն դասական դեպքի, երբ

,

այսինքն՝ ըստ քվանտային տեսության, բացարձակ դադարի վիճակ գոյություն չունի։ Քվանտային օսցիլյատորի օրինակներ են ատոմների տատանումները մոլեկուլներում, մոլեկուլներինը՝ պինդ մարմիններում, իսկ ազատ ճառագայթման դաշտը համարժեք է տարբեր հաճախականություններով քվանտային օսցիլյատորների համախմբության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Օսցիլյատոր» հոդվածից (հ․ 12, էջ 571 )։