Տատանողական համակարգեր
Տատանողական համակարգեր, ֆիզիկական այնպիսի համակարգեր, որոնցում հավասարակշռության վիճակի խախտման հետևանքով առաջանում են համակարգի հատկություններով պայմանավորված սեփական տատանումներ։ Գծային համակարգերի պարամետրերը (զանգված, ինդուկտիվություն, առաձգականություն ևն) կախված չեն համակարգում ընթացող ֆիզիկ, պրոցեսներից և մնում են հաստատուն այս կամ այն ճշտությամբ։ Այդպիսի տատանողական համակարգերը նկարագրվում են գծային դիֆերենցիալ հավասարումներով, և դրանց համար կիրառելի է վերադրման սկզբունքը, այսինքն՝ տատանումները կարելի է ներկայացնել որոշակի տեսակի (օրինակ, ներդաշնակ) տատանումների գումարի տեսքով։ Ոչ գծային համակարգերը, որոնց պարամետրերը կախված են ընթացող ֆիզիկ, պրոցեսներից, կազմում են տատանողական համակարգի ավելի ընդհանուր դաս և նկարագրվում են ոչ գծային դիֆերենցիալ հավասարումներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 600)։ |