Օսկար Կլյավա
Քաղաքացիությունը | Լատվիա | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 8, 1983[1][2] (40 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||
Հասակ | 188 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 76 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Օսկար Կլյավա (լատիշ․՝ Oskars Kļava, օգոստոսի 8, 1983[1][2], Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի ֆուտբոլիստ, պաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսկար Կլյավան Լիեպայայի «Մետալուրգում» նորամուտը կատարել է 2002 թվականին։ Նույն թվականի օգոստոսի 15-ին անցկացրել է իր առաջին եվրագավաթային խաղն ընդդեմ «Կերնտենի» Ուեֆա գավաթի 2002/03 որակավորման փուլում, որտեղ «Կերնտենը» հաղթել է 2:0 հաշվով[3]։ 2005 թվականի հուլիսի 28-ին նա խփել է իր առաջին գոլը եվրագավաթներում՝ աչքի ընկնելով Ռունավիկի ՆՍԻ ակումբի (Ֆարերյան կղզիներ) դեմ խաղում, որն անցկացվել է ՈՒԵՖԱ գավաթի 2005/06 առաջին որակավորման փուլում[4]։
2008 թվականի հունվարին Կլյավան մասնակցել է դիտումների անգլիական «Լիդս Յունայթեդում»[5]։
2010 թվականի օգոստոսին տեղափոխվել է Մախաչկալայի «Անժի»[6]։ Դաղստանի մայրաքաղաքի ակումբի կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նորամուտը կատարել է 2010 թվականի օգոստոսի 15-ին 17-րդ տուրի՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում՝ փոխարինելով Միկար Պետովիչին[7]։
2011 թվականի օգոստոսին կես տարով վարձավճարով տեղափոխվել է «Խիմկի»[8]։ 2012 թվականի հուլիսի 25-ին երկարաձգման հնարավորությամբ մեկամյա պայմանագիր է կնքել ադրբեջանական ԱԶԱԼ (Բաքու) ակումբի հետ[9]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին Օսկար Կլյավան հրավիրվել է Լատվիայի երիտասարդական հավաքական։
2004 թվականի սեպտեմբերի 3-ին գոլ է խփել Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի՝ Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում, որում լատվիացիները հաղթել են 1:2 հաշվով[10]։ Սեպտեմբերի 7-ին Կլյավան խփել է իր երկրորդ գոլը նույն որակավորման փուլում՝ գրավելով Լյուքսեմբուրգի երիտասարդական հավաքականի դարպասը[11]։ Լատվիայի երիտասարդական հավաքականում Կլյավայի ցուցադրած հաջող խաղը արժանացել է ազգային հավաքականի մարզիչների ուշադրությանը, և 2004 թվականի նոյեմբերին հրավիրվել է գլխավոր մարզիչ Յուրի Անդրեևի կողմից՝ մասնակցելու Բահրեյնում անցկացվելիք մրցաշարին[12]։
2005 թվականի հունիսին Կլյավան անցկացրել է իր առաջին հանդիպումը Լատվիայի ազգային հավաքականում՝ մասնակցելով Լիխտենշտայնի ազգային հավաքականի դեմ խաղին 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում[13]։ 2007 թվականի հոկտեմբերի 13-ին նա խփել է իր առաջին գոլը՝ աչքի ընկնելով 2008 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի՝ Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում, որում Լատվիան հաղթել է 4:2 հաշվով[14]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մետալուրգ» (Լիեպայա)
- Լատվիայի չեմպիոն (2) – 2005, 2009
- Լատվիայի առաջնության արծաթե մեդալակիր (5) – 2003, 2004, 2006, 2007, 2008
- Լատվիայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2002
- Լատվիայի գավաթակիր (1) – 2006
- Լատվիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (2) – 2002, 2005
- Բալթիական լիգայի չեմպիոն (1) – 2007
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Kärnten beat ten-man Metalurgs». UEFA. 2002 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «EfB bounce back in style». UEFA. 2005 թ․ հուլիսի 28. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Trio on trial at Leeds». Sky Sports. 2007 թ․ հուլիսի 19. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Клява стал игроком «Анжи»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «ЦСКА — «Анжи» 4:0». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Клява — в «Химках»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Kļava pārceļas uz Azerbaidžānas AZAL Արխիվացված 2012-10-11 Wayback Machine
- ↑ «Portugal fight back to win». UEFA. 2004 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Klava strikes late for Latvia». UEFA. 2004 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Andrejevs announces first squad». UEFA. 2004 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Injury headaches for hopefuls». UEFA. 2005 թ․ հունիսի 7. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Iceland caught cold by Latvia revival». UEFA. 2007 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Կլյավա» հոդվածին։ |
|