Օսկար Կլյավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսկար Կլյավա
Քաղաքացիությունը  Լատվիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 8, 1983(1983-08-08)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2010 Լատվիա Մետալուրգ 190 (8)
2010—2012 Ռուսաստան Անժի 11 (0)
2011  Ռուսաստան Խիմկի 11 (0)
2012  Լատվիա Մետալուրգ 14 (2)
2012—2015 Ադրբեջան ԱԶԱԼ 86 (3)
2015—2017 Լատվիա Լիեպայա 59 (7)
Ազգային հավաքական
2002—2005 Լատվիա Լատվիա (մինչև 21) 21 (2)
2005—2013 Լատվիա Լատվիա 61 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Օսկար Կլյավա (լատիշ․՝ Oskars Kļava, օգոստոսի 8, 1983(1983-08-08)[1][2], Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլյավան 2010 թվականին

Օսկար Կլյավան Լիեպայայի «Մետալուրգում» նորամուտը կատարել է 2002 թվականին։ Նույն թվականի օգոստոսի 15-ին անցկացրել է իր առաջին եվրագավաթային խաղն ընդդեմ «Կերնտենի» Ուեֆա գավաթի 2002/03 որակավորման փուլում, որտեղ «Կերնտենը» հաղթել է 2:0 հաշվով[3]։ 2005 թվականի հուլիսի 28-ին նա խփել է իր առաջին գոլը եվրագավաթներում՝ աչքի ընկնելով Ռունավիկի ՆՍԻ ակումբի (Ֆարերյան կղզիներ) դեմ խաղում, որն անցկացվել է ՈՒԵՖԱ գավաթի 2005/06 առաջին որակավորման փուլում[4]։

2008 թվականի հունվարին Կլյավան մասնակցել է դիտումների անգլիական «Լիդս Յունայթեդում»[5]։

2010 թվականի օգոստոսին տեղափոխվել է Մախաչկալայի «Անժի»[6]։ Դաղստանի մայրաքաղաքի ակումբի կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նորամուտը կատարել է 2010 թվականի օգոստոսի 15-ին 17-րդ տուրի՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում՝ փոխարինելով Միկար Պետովիչին[7]։

2011 թվականի օգոստոսին կես տարով վարձավճարով տեղափոխվել է «Խիմկի»[8]։ 2012 թվականի հուլիսի 25-ին երկարաձգման հնարավորությամբ մեկամյա պայմանագիր է կնքել ադրբեջանական ԱԶԱԼ (Բաքու) ակումբի հետ[9]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Օսկար Կլյավան հրավիրվել է Լատվիայի երիտասարդական հավաքական։

2004 թվականի սեպտեմբերի 3-ին գոլ է խփել Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի՝ Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում, որում լատվիացիները հաղթել են 1:2 հաշվով[10]։ Սեպտեմբերի 7-ին Կլյավան խփել է իր երկրորդ գոլը նույն որակավորման փուլում՝ գրավելով Լյուքսեմբուրգի երիտասարդական հավաքականի դարպասը[11]։ Լատվիայի երիտասարդական հավաքականում Կլյավայի ցուցադրած հաջող խաղը արժանացել է ազգային հավաքականի մարզիչների ուշադրությանը, և 2004 թվականի նոյեմբերին հրավիրվել է գլխավոր մարզիչ Յուրի Անդրեևի կողմից՝ մասնակցելու Բահրեյնում անցկացվելիք մրցաշարին[12]։

2005 թվականի հունիսին Կլյավան անցկացրել է իր առաջին հանդիպումը Լատվիայի ազգային հավաքականում՝ մասնակցելով Լիխտենշտայնի ազգային հավաքականի դեմ խաղին 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում[13]։ 2007 թվականի հոկտեմբերի 13-ին նա խփել է իր առաջին գոլը՝ աչքի ընկնելով 2008 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի՝ Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում, որում Լատվիան հաղթել է 4:2 հաշվով[14]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մետալուրգ» (Լիեպայա)
  • Լատվիայի չեմպիոն (2) – 2005, 2009
  • Լատվիայի առաջնության արծաթե մեդալակիր (5) – 2003, 2004, 2006, 2007, 2008
  • Լատվիայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2002
  • Լատվիայի գավաթակիր (1) – 2006
  • Լատվիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (2) – 2002, 2005
  • Բալթիական լիգայի չեմպիոն (1) – 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Kärnten beat ten-man Metalurgs». UEFA. 2002 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  4. «EfB bounce back in style». UEFA. 2005 թ․ հուլիսի 28. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  5. «Trio on trial at Leeds». Sky Sports. 2007 թ․ հուլիսի 19. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  6. «Клява стал игроком «Анжи»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  7. «ЦСКА — «Анжи» 4:0». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  8. «Клява — в «Химках»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  9. Kļava pārceļas uz Azerbaidžānas AZAL Արխիվացված 2012-10-11 Wayback Machine
  10. «Portugal fight back to win». UEFA. 2004 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  11. «Klava strikes late for Latvia». UEFA. 2004 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  12. «Andrejevs announces first squad». UEFA. 2004 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  13. «Injury headaches for hopefuls». UEFA. 2005 թ․ հունիսի 7. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 16-ին.
  14. «Iceland caught cold by Latvia revival». UEFA. 2007 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Կլյավա» հոդվածին։