Օսա Ռեգներ
Օսա Ռեգներ | |
Կուսակցություն՝ | Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ստոկհոլմի համալսարան և Ուփսալայի համալսարան |
Գիտական աստիճան՝ | Բակալավր և հասարակական գիտությունների մագիստրոս (2011) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 26, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Ի ծնե անուն | շվեդ.՝ Åsa Charlotte Pettersson |
Ամուսին | Håkan Regnér? |
Օսա Ռեգներ (շվեդ.՝ Åsa Regnér, ամբողջական անունը Åsa Charlotte Regnér, ի ծնե Pettersson, օգոստոսի 26, 1964, Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ պետական և քաղաքական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1964 թվականի օգոստոսի 26-ին Ստոկհոլմում։ Մեծացել է Լինչեպինգում և Մուտալում, մեծահասակ տարիքում վերցրել է մոր օրիորդական ազգանունը։
1984-1985 թվականներին Գերմանիայի Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանում սովորել է քաղաքագիտություն, սոցիոլոգիա և գերմանական գրականություն։ Այնուհետև սովորել է Ստոկհոլմի համալսարանում, որտեղ բակալավրի աստիճան է ստացել։ 2011 թվականին ավարտելով Ուփսալայի համալսարանը ստացել է ժողովրդավարության զարգացման մագիստրոսի աստիճան։
Աշխատել է որպես պաշտոնյա Tjänstemännens centralorganisation-ում (TCO) և Շվեդիայի Զբաղվածության նախարարությունում[1]։ Յանս Պերսոնի Սոցիալ-դեմոկրատական կառավարությունում գենդերային հավասարության հարցերով նախարար Յենս Օրբակի պաշտոնավարման ժամանակ Օսա Ռեգները Օրբակի հետ աշխատել է վարչապետի դիվանատանը, հետագայում որպես պաշտոնյա աշխատել է Շվեդիայի արդարադատության նախարարությունում։ 2007-2012 թվականներին նա եղել է Շվեդիայի ազգային ասոցիացիայի սեռական լուսավորության (RFSU, Riksförbundet för sexuell upplysning) գլխավոր քարտուղար։ Այնուհետև կարճ ժամանակահատվածում աշխատել է Բոլիվիայում ՄԱԿ-ի կին կառույցի տարածաշրջանային տնօրեն (2013-2014 թվականներ)։
2014 թվականի հոկտեմբերի 3-ին Ռեգները Լյովենի կառավարությունում նշանակվել է երեխաների, տարեցների և հավասարության նախարար։ 2018 թվականի մարտի 7-ին նա հայտարարել է նախարարական պաշտոնից իր հեռանալու մասին, որպեսզի ՄԱԿ-ի կենտրոնակայանում պաշտոն զբաղեցնի որպես ՄԱԿ-ի կին կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ[2]։ Օսա Ռեգների իրավահաջորդը դարձել է Լենա Հալենգրենը, որը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մարտի 8-ին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվականից մինչև 1996 թվականը Օսա Ռեգները ամուսնացած էր տնտեսագետ Հոկան Ռեգների հետ (մինչև ամուսնանալը կրում էր Andersson ազգանունը)։ Այնուհետև եղել է Պերա Սեդելի զուգընկերը (Per Cedell, ծնված 1967 թվականին)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- CV - Åsa Regnér (անգլ.)
- Här är de nya ministrarna (շվեդ.)
- Löfven och Regnér i New York(չաշխատող հղում)(շվեդ.)
- Իրավահավասարություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսա Ռեգներ» հոդվածին։ |
|