Օլտա Ջաչկա
Օլտա Ջաչկա | |
Կուսակցություն՝ | Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Քլարկի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 25, 1979[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Տիրանա, Ալբանիա |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Ամուսին | Artan Gaçi? |
Ինքնագիր | |
Օլտա Ջաչկա (ալբաներեն՝ Olta Xhaçka, դեկտեմբերի 25, 1979[1], Տիրանա, Ալբանիա), Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող ալբանական քաղաքական գործիչ։ Խորհրդարանի պատգամավոր 2009 թվականից, 2017 թվականի մարտ-հունիս ամիսներին եղել է սոցիալական ապահովության և երիտասարդության նախարար, 2017 թվականի սեպտեմբերի 11-ից՝ Ալբանիայի պաշտպանության նախարար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլտա Ջաչկան ստացել է քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բակալավրի կոչում Ամերիկայի Քլարկի համալսարանից։ Ջաչկան ակտիվորեն մասնակցել է քաղաքացիական հասարակության կյանքին մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև երեք տարի դասավանդել է քաղաքագիտություն Նյու Յորքի Տիրանայի մասնավոր համալսարանում։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականից նա հանդիսանում է սոցիալիստական խորհրդարանական խմբակցության անդամ, սկզբում ՝ երկու գումարումների ընթացքում եղել է Կորկայի տարածաշրջանի ներկայացուցիչ։ Ջաչկան Ալբանիայի Սոցիալիստական կուսակցության վարչության անդամ է, իսկ 2010 թվականից ղեկավարում է կանանց ֆորումը։ 2015 թվականից մինչև 2017 թվականը, երբ նա պաշտոնավարում էր Ալբանիայի կառավարության կազմում, միաժամանակ ղեկավարում է նաև Քեմալ Ստաֆի հիմնադրամը։ Որպես գենդերային հավասարության բնագավառի իրավապաշտպան և Սոցիալիստական կուսակցության կանանց ֆորումի գործող նախագահ, Ջաչկան 2014 թվականից անչափահասների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության հարցերով խորհրդարանական ենթահանձնաժողովի նախագահն է։ Նա նաև աշխատանքի, սոցիալական հարցերի և առողջության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է։
2017 թվականի մարտին նա նշանակվեց սոցիալական ապահովության և երիտասարդության նախարար[2]։ Նա այդ դերակատարման մեջ անցկացրեց ընդամենը մի քանի ամիս, քանի որ 2017 թվականի օգոստոսին նախարարությունը լուծարվեց և միացվեց այլ նախարարությունների հետ[3]։
Պաշտպանության նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունիսին նա վերընտրվեց խորհրդարանում, այս անգամ ՝ Տիրանայից[4]։ Իր ընտրատարածքում գրանցվեց Սոցիալիստական կուսակցությանը տրված ձայների ամենամեծ աճը մայրաքաղաքում[5]։
2017 թվականի սեպտեմբերին նա Ռամայի երկրորդ կառավարությունում ստանձնեց Պաշտպանության նախարարի պաշտոնը, այդ պաշտոնում դառնալով երկրորդ կինը՝ Միմի Կոդհելիից հետո[6]։
2018 թվականի ապրիլին այցելեց Միացյալ Նահանգներ և Պենտագոնում հանդիպեց Պաշտպանության նախարար Ջեյմս Մետտիսին[7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլտա Ջաչկան ամուսնացած է Արտան Գաչիի հետ, որը նախկինում եղել է սոցիալիստ պատգամավոր։ Նրանք ունեն մեկ դուստր՝ Խանան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://pace.coe.int/en/members/6608
- ↑ «Albanian Premier Replaces 4 Cabinet Ministers». Seattle Times. 2017 թ․ մարտի 13. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
- ↑ Mejdini, Fatjona (2017 թ․ օգոստոսի 27). «Albania PM Reveals New Cabinet». Balkan Insight. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
- ↑ «38 Female MPs in Albania's New Parliament». albaniannews.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Shqiptarja.com - Xhaçka shkëlqen në Tiranë shënon rritjen më të lartë për PS - Video». shqiptarja.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Albanian PM introduces new cabinet for next four years». Xinhua News Agency. 2018 թ․ օգոստոսի 27.
- ↑ «Mattis Reaffirms U.S. Albanian Defense Relationship». defense.gov. 2018 թ․ ապրիլի 17.