Օլտա Ջաչկա
Օլտա Ջաչկա | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Քլարկի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և international forum participant |
Ծննդյան օր | դեկտեմբերի 25, 1979 (43 տարեկան) |
Ծննդավայր | Տիրանա, Ալբանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Artan Gaçi? |
Ինքնագիր | ![]() |
Օլտա Ջաչկա (ալբաներեն՝ Olta Xhaçka, դեկտեմբերի 25, 1979, Տիրանա, Ալբանիա), Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող ալբանական քաղաքական գործիչ։ Խորհրդարանի պատգամավոր 2009 թվականից, 2017 թվականի մարտ-հունիս ամիսներին եղել է սոցիալական ապահովության և երիտասարդության նախարար, 2017 թվականի սեպտեմբերի 11-ից՝ Ալբանիայի պաշտպանության նախարար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլտա Ջաչկան ստացել է քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բակալավրի կոչում Ամերիկայի Քլարկի համալսարանից։ Ջաչկան ակտիվորեն մասնակցել է քաղաքացիական հասարակության կյանքին մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև երեք տարի դասավանդել է քաղաքագիտություն Նյու Յորքի Տիրանայի մասնավոր համալսարանում։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականից նա հանդիսանում է սոցիալիստական խորհրդարանական խմբակցության անդամ, սկզբում ՝ երկու գումարումների ընթացքում եղել է Կորկայի տարածաշրջանի ներկայացուցիչ։ Ջաչկան Ալբանիայի Սոցիալիստական կուսակցության վարչության անդամ է, իսկ 2010 թվականից ղեկավարում է կանանց ֆորումը։ 2015 թվականից մինչև 2017 թվականը, երբ նա պաշտոնավարում էր Ալբանիայի կառավարության կազմում, միաժամանակ ղեկավարում է նաև Քեմալ Ստաֆի հիմնադրամը։ Որպես գենդերային հավասարության բնագավառի իրավապաշտպան և Սոցիալիստական կուսակցության կանանց ֆորումի գործող նախագահ, Ջաչկան 2014 թվականից անչափահասների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության հարցերով խորհրդարանական ենթահանձնաժողովի նախագահն է։ Նա նաև աշխատանքի, սոցիալական հարցերի և առողջության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է։
2017 թվականի մարտին նա նշանակվեց սոցիալական ապահովության և երիտասարդության նախարար[1]։ Նա այդ դերակատարման մեջ անցկացրեց ընդամենը մի քանի ամիս, քանի որ 2017 թվականի օգոստոսին նախարարությունը լուծարվեց և միացվեց այլ նախարարությունների հետ[2]։
Պաշտպանության նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունիսին նա վերընտրվեց խորհրդարանում, այս անգամ ՝ Տիրանայից[3]։ Իր ընտրատարածքում գրանցվեց Սոցիալիստական կուսակցությանը տրված ձայների ամենամեծ աճը մայրաքաղաքում[4]։
2017 թվականի սեպտեմբերին նա Ռամայի երկրորդ կառավարությունում ստանձնեց Պաշտպանության նախարարի պաշտոնը, այդ պաշտոնում դառնալով երկրորդ կինը՝ Միմի Կոդհելիից հետո[5]։
2018 թվականի ապրիլին այցելեց Միացյալ Նահանգներ և Պենտագոնում հանդիպեց Պաշտպանության նախարար Ջեյմս Մետտիսին[6]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլտա Ջաչկան ամուսնացած է Արտան Գաչիի հետ, որը նախկինում եղել է սոցիալիստ պատգամավոր։ Նրանք ունեն մեկ դուստր՝ Խանան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Albanian Premier Replaces 4 Cabinet Ministers»։ Seattle Times։ մարտի 13, 2017։ Վերցված է մարտի 21, 2018
- ↑ Mejdini Fatjona (օգոստոսի 27, 2017)։ «Albania PM Reveals New Cabinet»։ Balkan Insight։ Վերցված է մարտի 21, 2018
- ↑ «38 Female MPs in Albania's New Parliament»։ albaniannews.com։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Shqiptarja.com - Xhaçka shkëlqen në Tiranë shënon rritjen më të lartë për PS - Video»։ shqiptarja.com։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Albanian PM introduces new cabinet for next four years»։ Xinhua News Agency։ 2018-08-27
- ↑ «Mattis Reaffirms U.S. Albanian Defense Relationship»։ defense.gov։ 2018-04-17