Օլիվեր Աբիլդգոր
Քաղաքացիությունը | Դանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 10, 1996[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Hasseris, Aalborg Municipality, North Jutland County, Դանիա | ||
Քաշ | 66 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Օլիվեր Աբիլգոր Նիլսեն (դան․՝ Oliver Abildgaard Nielsen,հունիսի 10, 1996[1][2], Hasseris, Aalborg Municipality, North Jutland County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, Կազանի «Ռուբին» ակումբի և Դանիայի հավաքականի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օլբորգ» ակումբի սան է։ 2015 թվականին հուլիսի 20-ին «Էսբերգ»-ի դեմ խաղում նորամուտ է ունեցել Դանիայի սուպեր լիգայում[3]։ Իր առաջին մենամարտում նախ դարձել է տասնմեկ մետրանոց հարվածի մեղավոր, ապա հավասարեցրել է հաշիվը։ 2020 թվականի փետրվարի 3-ին Աբիլգորը վարձակալության իրավունքով տեղափոխվել է ռուսական «Ռուբին»՝ մինչև 2020 թվականի հունիսը հետգնման տարբերակով։ Մարտի մեկին «Տամբով» ակումբի դեմ խաղում նորամուտ է ունեցել ՌՊԼ-ում[4]։ Վարձակալության ավարտին ակումբը ակտիվացրել է հետգնման հնարավորությունը և լիարժեք պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականին հունիս[5]։ 2021 թվականի նոյեմբերի 21-ին «Սոչի» ակումբի դեմ մրցախաղում Աբիլդգորը խփել է իր առաջին գոլը «Ռուբին» ակումբի կազմում[6]։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Աբիլգորը մասնակցել է Իտալիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղում խաղացել է Գերմանիայի թիմի դեմ մրցախաղում[7]։
2020 թվականի նոյեմբերին առաջին անգամ հրավիրվել է Դանիայի հիմնական հավաքական[8]։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին նորամուտ է ունեցել Շվեցիայի հավաքականի դեմ ընկերական խաղում 2։0 հաշվով՝ փոխարինելով Թոմաս Դելանին և խաղի 70-րդ րոպեին ստացել է դեղին քարտ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Ольборг vs. Эсбьерг 1:1». soccerway.com (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Тамбов vs. Рубин 0:0». soccerway.com (անգլերեն). 2020 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Abildgaard skifter permanent til FC Rubin Kazan» (դանիերեն). AaB Fodbold. 2020 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Сочи vs. Рубин 1:2». soccerway.com (անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Германия (до 21) vs. Дания (до 21) 3:1». soccerway.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Никита Дарквеев. «Хавбек «Рубина» Абильгор впервые вызван в сборную Дании». championat.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Дания – Швеция, 11 ноября 2020 — Футбол. Товарищеские матчи (сборные)». championat.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվեր Աբիլդգոր» հոդվածին։ |
|