Օլգա Ալիմովա
Օլգա Ալիմովա | |
Կուսակցություն՝ | Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Saratov State Technical University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և Պետական Դումայի անդամ |
Ծննդյան օր | ապրիլի 10, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կայք՝ | kprf.ru/personal/alimova |
Օլգա Ալիմովա (ռուս.՝ Ольга Николаевна Алимова, ապրիլի 10, 1953, Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի VI և VII գումարումների պատգամավոր, Պետդումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեի անդամ, Կոմկուսի խմբակցության անդամ[1]։ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության Սարատովի մարզային կոմիտեի 1-ին քարտուղար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է բազմազավակ ընտանիքում, եղել է ավագ երեխան։ Ավարտել է Սարատովի № 13 ֆիզիկամաթեմատիկական դպրոցը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին ավարտել է Սարատովի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել է Սարատովի պետական միութենական նախագծային ինստիտուտում, այնուհետև Սարատովի ավիացիոն գործարանում՝ որպես ինժեներ։
1981-1990 թվականներին աշխատել է սկզբում որպես Վ․ Ի․ Լենինի անվան գործարանի քաղաքական լուսավորության կաբինետի վարիչ, ապա գործարանի Կուսկոմի քարտուղար։
1990 թվականին ընտրվել է Սարատովի ժողովրդական պատգամավորների գործարանային շրջանային խորհրդի նախագահի տեղակալ։
1991 թվականին ավարտել է Պովոլժիեի սոցիալ-քաղաքական ինստիտուտը։ Բարձրագույն և միջին ուսումնական հաստատություններում «սոցիալ-քաղաքական առարկաների» դասախոս։
Սարատովում Կոմունիստական կուսակցության վերականգնման կազմակերպիչներից մեկն էր։
1994-1998 թվականներին աշխատել է Սարատովի մարզային դումայի տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքի բաժնի պետի տեղակալ։
1998 թվականի մարտից մինչև 2002 թվականի նոյեմբեր աշխատել է ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորի օգնական։
1998 թվականին ավարտել է Սարատովի իրավունքի պետական ակադեմիան «Իրավագիտություն» մասնագիտությամբ՝ «իրավաբան» որակավորմամբ
1998 թվականից ՌԴ Կոմունիստական կուսակցության Սարատովի մարզային կոմիտեի քարտուղար։
2000-2004 թվականներին եղել է Կոմկուսի Կենտկոմի անդամի թեկնածու։
2002 թվականին ընտրվել է «Ռուսաստանի հույս» Համառուսաստանյան կանանց միության համակարգող Պրիվոլժսկի դաշնային օկրուգում։ 2002 թվականի նոյեմբերին ընտրվել է 3-րդ գումարման մարզային դումայի պատգամավոր, արդյունաբերական, շինարարական և կոմունալ քաղաքականության հարցերով կոմիտեի անդամ։
2004 թվականից՝ Կոմկուսի կենտկոմի անդամ։
2007 թվականի դեկտեմբերի 2-ին ընտրվել է Սարատովի 4-րդ գումարման մարզային դումայի պատգամավոր, Սոցիալական քաղաքականության, ֆինանսաբյուջետային քաղաքականության և պետականաշինության և տեղական ինքնակառավարման հարցերի կոմիտեների անդամ։
2011 թվականի մարտին ընտրվել է ՌԴԿԿ-ի Սարատովի մարզային կոմիտեի առաջին քարտուղար։
2011 թվականի դեկտեմբերի 4-ին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության 6-րդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր։ ՔՊ ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի անդամ։
Պետդումայի ընտրություններում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին առաջադրվել է կոմկուսի և միամանդատ շրջանի ցուցակով, միաժամանակ գլխավորել է նաև ցուցակը Սարատովի քաղաքային դումայի ընտրություններում։ 2017 թվականի հունվարից աշխատել է որպես Պետական դումայի պատգամավոր Վալերի Ռաշկինի օգնական։
2017 թվականի սեպտեմբերի 10-ի ընտրություններում Սարատովի մարզային ցուցակով ընտրվել է Դումայի պատգամավոր[2]։
2018 թվականի սեպտեմբերի 9-ին Պետդումայի լրացուցիչ ընտրություններում պատգամավոր է ընտրվել Սարատովի միամանդատ շրջանի 163-րդ ընտրատարածքից։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի որդի՝ Մաքսիմը և թոռներ՝ Ալեքսնադրը և Մատվեյը։
Օրինաստեղծ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011-2019 թվականներին Պետական Դումայի VI և VII գումարման պատգամավորի լիազորությունների կատարման ընթացքում համահեղինակել է դաշնային օրենքների նախագծերի 98 օրենսդրական նախաձեռնություն և ուղղումներ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Алимова Ольга Николаевна» (ռուսերեն). Государственная Дума. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Протокол 1 заседания Саратовской областной Думы 6-го созыва - Саратовская областная Дума». Արխիվացված է օրիգինալից 2018-08-20-ին. Վերցված է 2020-04-07-ին.
- ↑ «Официальный сайт Государственной Думы Федерального Собрания Российской Федерации». old.duma.gov.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Персональная страница на сайте КПРФ» (ռուսերեն). Официальный сайт КПРФ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
- «Алимова Ольга Николаевна на сайте Государственной думы» (ռուսերեն). Официальный сайт Государственной думы. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
- Анна Мухина. (27 января 2012 года). «Ольга Алимова» (ռուսերեն). «Новые времена в Саратове». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Ալիմովա» հոդվածին։ |
|