Օլգա Ալիմովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Ալիմովա
 
Կուսակցություն՝ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ
Կրթություն՝ Saratov State Technical University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և Պետական Դումայի անդամ
Ծննդյան օր ապրիլի 10, 1953(1953-04-10) (71 տարեկան)
Ծննդավայր Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան և  ԽՍՀՄ
 
Կայք՝ kprf.ru/personal/alimova

Օլգա Ալիմովա (ռուս.՝ Ольга Николаевна Алимова, ապրիլի 10, 1953(1953-04-10), Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի VI և VII գումարումների պատգամավոր, Պետդումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեի անդամ, Կոմկուսի խմբակցության անդամ[1]։ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության Սարատովի մարզային կոմիտեի 1-ին քարտուղար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բազմազավակ ընտանիքում, եղել է ավագ երեխան։ Ավարտել է Սարատովի № 13 ֆիզիկամաթեմատիկական դպրոցը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ավարտել է Սարատովի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել է Սարատովի պետական միութենական նախագծային ինստիտուտում, այնուհետև Սարատովի ավիացիոն գործարանում՝ որպես ինժեներ։

1981-1990 թվականներին աշխատել է սկզբում որպես Վ․ Ի․ Լենինի անվան գործարանի քաղաքական լուսավորության կաբինետի վարիչ, ապա գործարանի Կուսկոմի քարտուղար։

1990 թվականին ընտրվել է Սարատովի ժողովրդական պատգամավորների գործարանային շրջանային խորհրդի նախագահի տեղակալ։

1991 թվականին ավարտել է Պովոլժիեի սոցիալ-քաղաքական ինստիտուտը։ Բարձրագույն և միջին ուսումնական հաստատություններում «սոցիալ-քաղաքական առարկաների» դասախոս։

Սարատովում Կոմունիստական կուսակցության վերականգնման կազմակերպիչներից մեկն էր։

1994-1998 թվականներին աշխատել է Սարատովի մարզային դումայի տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքի բաժնի պետի տեղակալ։

1998 թվականի մարտից մինչև 2002 թվականի նոյեմբեր աշխատել է ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորի օգնական։

1998 թվականին ավարտել է Սարատովի իրավունքի պետական ակադեմիան «Իրավագիտություն» մասնագիտությամբ՝ «իրավաբան» որակավորմամբ

1998 թվականից ՌԴ Կոմունիստական կուսակցության Սարատովի մարզային կոմիտեի քարտուղար։

2000-2004 թվականներին եղել է Կոմկուսի Կենտկոմի անդամի թեկնածու։

2002 թվականին ընտրվել է «Ռուսաստանի հույս» Համառուսաստանյան կանանց միության համակարգող Պրիվոլժսկի դաշնային օկրուգում։ 2002 թվականի նոյեմբերին ընտրվել է 3-րդ գումարման մարզային դումայի պատգամավոր, արդյունաբերական, շինարարական և կոմունալ քաղաքականության հարցերով կոմիտեի անդամ։

2004 թվականից՝ Կոմկուսի կենտկոմի անդամ։

2007 թվականի դեկտեմբերի 2-ին ընտրվել է Սարատովի 4-րդ գումարման մարզային դումայի պատգամավոր, Սոցիալական քաղաքականության, ֆինանսաբյուջետային քաղաքականության և պետականաշինության և տեղական ինքնակառավարման հարցերի կոմիտեների անդամ։

2011 թվականի մարտին ընտրվել է ՌԴԿԿ-ի Սարատովի մարզային կոմիտեի առաջին քարտուղար։

2011 թվականի դեկտեմբերի 4-ին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության 6-րդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր։ ՔՊ ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի անդամ։

Պետդումայի ընտրություններում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին առաջադրվել է կոմկուսի և միամանդատ շրջանի ցուցակով, միաժամանակ գլխավորել է նաև ցուցակը Սարատովի քաղաքային դումայի ընտրություններում։ 2017 թվականի հունվարից աշխատել է որպես Պետական դումայի պատգամավոր Վալերի Ռաշկինի օգնական։

2017 թվականի սեպտեմբերի 10-ի ընտրություններում Սարատովի մարզային ցուցակով ընտրվել է Դումայի պատգամավոր[2]։

2018 թվականի սեպտեմբերի 9-ին Պետդումայի լրացուցիչ ընտրություններում պատգամավոր է ընտրվել Սարատովի միամանդատ շրջանի 163-րդ ընտրատարածքից։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի որդի՝ Մաքսիմը և թոռներ՝ Ալեքսնադրը և Մատվեյը։

Օրինաստեղծ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-2019 թվականներին Պետական Դումայի VI և VII գումարման պատգամավորի լիազորությունների կատարման ընթացքում համահեղինակել է դաշնային օրենքների նախագծերի 98 օրենսդրական նախաձեռնություն և ուղղումներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Алимова Ольга Николаевна» (ռուսերեն). Государственная Дума. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  2. Протокол 1 заседания Саратовской областной Думы 6-го созыва - Саратовская областная Дума
  3. «Официальный сайт Государственной Думы Федерального Собрания Российской Федерации». old.duma.gov.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Ալիմովա» հոդվածին։