Օթյուքեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օթյուքեն (հին թյուրք.՝ 𐰇𐱅𐰰𐰤:𐰖𐰃𐱁[1], «Օթյուքենի անտառ»,[Ն 1] 𐰵𐱅𐰜𐰤:𐰘𐰼, Ötüken jer, «Օթյուքենի երկիր», հին ույղ.՝ 𐰵𐱅𐰜𐰤:𐰘𐰃𐱁 Ötüken yïš)[3], Թյուրքական խաքանության և Ույղուրական խաքանության մայրաքաղաքը։ Օթյուքենը զբաղեցնում է կարևորագույն տեղ թյուրքական դիցաբանությունում և թենգրիականությունում։ Օթյուքենը նաև Մայր Բնության անուններից մեկն է։

Հավանաբար, Օթյուքենի տեղում հետագայում կառուցվել է Օրդու Բալըք քաղաքը։

Օթյուքենը և բնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հին հավատալիքների, Եր սուբի և Օթյուքենի տրամադրությունը կարելի է տեսնել ծառերի վիճակի մեջ։ Եթե ծառերը առողջ, ուժեղ և պտղատու են, ապա համարվում է, որ Օթյուքենը գոհ է մարդկանցից։ Այդպիսով Օթյուքենին հասցեագրված աղոթքները հղում էին ծառերին։

Օթյուքենը ապրում էր Տիեզերքի կենտրոնում, իսկ իր նստավայրը Կենտրոնական Ասիայում էր՝ Խանգանյա հարթավայրում։ Հին թյուրքերը այդ վայրը անվանում էին Օթյուքենի հայրենիք։

Լեռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օթյուքենը բառ օգտագործվում էր նաև հին թյուրքերի սրբազան լեռան անվանման համար։ Այդ իմաստով է Օթյուքենը հիշատակվում Երկրորդ թյուրքական խաքանության խաքան Բիլգե Խաքանի (683-734) Օրխոնյան արձանագրություններում՝ որպես «վայր, որտեղից ցեղերը կարող են վերահսկվել»։ Համարվում էր, որ Օթյուքեն լեռից էր տարածվում ղութ (քութ) անունով մի ուժ, շնորհելով տեղի ցեղապետերին թյուրքական ցեղերին իշխելու աստվածային իրավունքը[4]։

Չնայած Օթյուքենյան լեռները երբեք հստակ չեն տեղորոշվել, հավանական է, որ «դրանք ձգվում էին Կենտրոնական Մոնղոլիայի Խանգայ բարձավանդակից մինչև Տուվայի Սայանյան լեռները, իսկ դրանց կենտրոնում գտնվում էր Օրխոնյան դաշտավայրը»[5], որը դարեր շարունակ համարվում էր տափաստանների կայսերական իշխանության նստավայրը։

Հին հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվան լուղաթ աթ-թուրք

Համաձայն Մահմուդ ալ-Քաշգարիի Դիվան լուղաթ աթ-թուրք աշխատության "Օթյուքենը (اتوكان) Թարթարիայի անապատների մեջ մի վայրի անվանում է։ Այն մոտ է Ույղուրների երկրին:"[6]

Օրխոնյան արձանագրություններ

Արձանագրությունները հստակ փաստում են տարածաշրջանի սրբազան կարևորության մասին, որի մասին վկայում է Երկրորդ թյուրքական խաքանության քաղաքական և ռազմական գործիչ Թոնյուքուքը (646-724)՝ "Եթե դուք մնաք Օթյուքենի երկրում, և այնտեղից քարավաններ ուղարկեք, ապա դուք չեք ունենա որևէ խնդիր։ Եթե դուք մնաք Օթյուքենի լեռներում, ապա դուք կապրեք հավերժ, իշխելով ցեղերին:"[7]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • C. E. Bosworth: Artikel „ÖTÜKEN“ in: Encyclopaedia of Islam; Leiden. Digitale Edition

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bilge kagan’s Memorial Complex, TÜRIK BITIG
  2. Kızıl Elma Ziya Gökalp
  3. [1]
  4. Franke, Herbert. The Cambridge History of China. Cambridge University Press, 1994. 0-521-21447-5. Page 347.
  5. Jarich G. Oosten, Henri J. M. Claessen. Ideology and the Formation of Early States. Brill Academic Publishers, 1996. 90-04-10470-4. Pages 124-125.
  6. TDK Divanü Lugati't-Türk Veri Tabanı(չաշխատող հղում)
  7. «Breaking the Orkhon Tradition: Kirghiz Adherence to the Yenisei Region after A. D. 840». American Oriental Society. JSTOR 605932.
  1. The word yïš means green, thus the word 'forest' derives from the word yïš.[2]