Օթյուքեն
Օթյուքեն (հին թյուրք.՝ 𐰇𐱅𐰰𐰤:𐰖𐰃𐱁 ,[1] «Օթյուքենի անտառ»,[Ն 1] 𐰵𐱅𐰜𐰤:𐰘𐰼, Ötüken jer, «Օթյուքենի երկիր», հին ույղ.՝ 𐰵𐱅𐰜𐰤:𐰘𐰃𐱁 Ötüken yïš)[3], Թյուրքական խաքանության և Ույղուրական խաքանության մայրաքաղաքը: Օթյուքենը զբաղեցնում է կարևորագույն տեղ թյուրքական դիցաբանությունում և թենգրիականությունում: Օթյուքենը նաև Մայր Բնության անուններից մեկն է:
Հավանաբար, Օթյուքենի տեղում հետագայում կառուցվել է Օրդու Բալըք քաղաքը:
Օթյուքենը և բնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն հին հավատալիքների, Եր սուբի և Օթյուքենի տրամադրությունը կարելի է տեսնել ծառերի վիճակի մեջ: Եթե ծառերը առողջ, ուժեղ և պտղատու են, ապա համարվում է, որ Օթյուքենը գոհ է մարդկանցից: Այդպիսով Օթյուքենին հասցեագրված աղոթքները հղում էին ծառերին:
Օթյուքենը ապրում էր Տիեզերքի կենտրոնում, իսկ իր նստավայրը Կենտրոնական Ասիայում էր՝ Խանգանյա հարթավայրում: Հին թյուրքերը այդ վայրը անվանում էին Օթյուքենի հայրենիք:
Լեռ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օթյուքենը բառ օգտագործվում էր նաև հին թյուրքերի սրբազան լեռան անվանման համար: Այդ իմաստով է Օթյուքենը հիշատակվում Երկրորդ թյուրքական խաքանության խաքան Բիլգե Խաքանի (683-734) Օրխոնյան արձանագրություններում՝ որպես «վայր, որտեղից ցեղերը կարող են վերահսկվել»: Համարվում էր, որ Օթյուքեն լեռից էր տարածվում ղութ (քութ) անունով մի ուժ, շնորհելով տեղի ցեղապետերին թյուրքական ցեղերին իշխելու աստվածային իրավունքը[4]:
Չնայած Օթյուքենյան լեռները երբեք հստակ չեն տեղորոշվել, հավանական է, որ «դրանք ձգվում էին Կենտրոնական Մոնղոլիայի Խանգայ բարձավանդակից մինչև Տուվայի Սայանյան լեռները, իսկ դրանց կենտրոնում գտնվում էր Օրխոնյան դաշտավայրը»[5], որը դարեր շարունակ համարվում էր տափաստանների կայսերական իշխանության նստավայրը:
Հին հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դիվան լուղաթ աթ-թուրք
Համաձայն Մահմուդ ալ-Քաշգարիի Դիվան լուղաթ աթ-թուրք աշխատության "Օթյուքենը (اتوكان) Թարթարիայի անապատների մեջ մի վայրի անվանում է: Այն մոտ է Ույղուրների երկրին:"[6]
- Օրխոնյան արձանագրություններ
Արձանագրությունները հստակ փաստում են տարածաշրջանի սրբազան կարևորության մասին, որի մասին վկայում է Երկրորդ թյուրքական խաքանության քաղաքական և ռազմական գործիչ Թոնյուքուքը (646-724)՝ "Եթե դուք մնաք Օթյուքենի երկրում, և այնտեղից քարավաններ ուղարկեք, ապա դուք չեք ունենա որևէ խնդիր: Եթե դուք մնաք Օթյուքենի լեռներում, ապա դուք կապրեք հավերժ, իշխելով ցեղերին:"[7]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- C. E. Bosworth: Artikel „ÖTÜKEN“ in: Encyclopaedia of Islam; Leiden. Digitale Edition
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Өтүген/Ötügen Archived 2019-07-24 at the Wayback Machine.
- Ötüken Forest Song
- Күлтегін (Kültigin) Archived 2020-03-05 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bilge kagan’s Memorial Complex, TÜRIK BITIG
- ↑ Kızıl Elma Ziya Gökalp
- ↑ [1]
- ↑ Franke, Herbert. The Cambridge History of China. Cambridge University Press, 1994. 0-521-21447-5. Page 347.
- ↑ Jarich G. Oosten, Henri J. M. Claessen. Ideology and the Formation of Early States. Brill Academic Publishers, 1996. 90-04-10470-4. Pages 124-125.
- ↑ TDK Divanü Lugati't-Türk Veri Tabanı(չաշխատող հղում)
- ↑ «Breaking the Orkhon Tradition: Kirghiz Adherence to the Yenisei Region after A. D. 840»։ American Oriental Society։ JSTOR 605932
|