Օդեսայի ջարդ (1821)
Երկիր | Ռուսական կայսրություն | |
---|---|---|
Վայր | Օդեսա | |
Թվական | 21 Հունիսի 1821 | |
Զոհվածների քանակ | 17 |
Օդեսայի ջարդ, հրեական ջարդ Օդեսայում 1821 թվականին հունիսի 19-ին, որի ժամանակ սպանվել է 17 մարդ, վիրավորվել ավելի քան 60-ը։ Առաջին հայտի ջարդը Ռուսասկան կայսրությունում[1][2]։ Օսմանյան կայսրության դեմ հունական հեղափոխության իրադարձությունների հետևանք էր[3]։ Նախաձեռնողները չեն հայտնաբերվել։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի սկզբին Օդեսան բազմազգ քաղաք էր, որում առևտուրը վերելք էր ապրում, ազատ կարգավիճակի շնորհիվ[4]։ Օդեսայում կային հունական և հրեական մեծ համայնքները(կազմում էին քաղաքի բնակչության 10%-ը), ովքեր այդ ժամանակահատվածում մրցում էին տնտեսական ազդեցության և արտոնությունների համար[5], այս մրցակցությունը վատթարացել է էթնիկ և կրոնական հակամարտությունների պատճառով։ Ընդ որում, երկու համայնքներն էլ քաղաքի հարավ-արևելյան մասում էին, նավահանգստի մոտ գտնվող թաղամասերում[6]։
Հույները ապստամբեցին Օսմանյան կայսրության դեմ 1821 թվականի սկզբին, ավելին, Օդեսային հունական համայնքը նշանակալի դեր է խաղացել, այս ապստամբության նախապատրաստման և աջակցության գործում։ Հույն բնակչության դեմ բռնաճնշումների ժամանակ թուրքերը 1821 թվականի ապրիլի 10-ին Կոստանդնուպոլսում սպանեցին ուղղափառ պատրիարք Գրիգոր Ե-ին։ Շատ հույները թուրքական բռնաճնշումներից փախել են, Օսմանյան կայսրությունից` Օդեսա։ Նրանք մեղադրում էին Կոստանդնուպոլսի հրեաներին թե՛ թուրքական իշխանություններին աջակցելու[7], թե՛ պատրիարքի մարմինը խոշտանգելու մեջ[3][8][9]։ Պատմաբան Յուլիուս Հեսսեն կարծում էր, որ հույն փախստականների և Կոստանդնուպոլսից պատրիարքի մարմինը Օդեսա տեղափոխելուց հետո, այս խոսակցությունները սկսեցին տարածվել Օդեսայում և դարձան ջարդերի պատճառներից մեկը[10]։
Ջարդ
[խմբագրել | խմբագրել կոդը]1821 թվականի հունիսի 19-ին, այն օրը, երբ տեղի ունեցավ Գրիգոր Ե-ի հուղարկավորությունը, հույն քրիստոնյա բնակչությունը, լսելով խոսակցությունները, կազմակերպում են հակահրեական ջարդ, որը միաժամանակ սկսվեց քաղաքի երեք մասերում[10]։ Վարկածներից մեկի համաձայն զինված հույները հարձակվել են հերաների վրա, ովքեր տեսնելով թաղման թափորը ժամանակ չունեին հանելու իրենց գլխարկները[К 1]։ Ռուսական ամբոխը միացել է ջարդին։ Ջարդի ժամանակ զոհվել է 17 մարդ և վիրավորվել ավելի քան 60-ը[11]։
Հրեական դրամափոխները թալանվել են, կազակները և զինվորները մասնակցել են այս կողոպուտին; հարյուրավոր հրեական ընտանիքներ կորցրել են իրենց ողջ հարստությունը։ Հարձակման է ենթարկվել Օդեսայի սինագոգը։ Ըստ լեգենդի, ջարդերի արագ ավարտին նպաստել է քաղաքում հայտնի հրեա Բելյան, ով ազդեցությունն է ունեցել քաղաքի վարչակազմում[10]։
Միջոցառման ականատես գերմանացի գրող Յոհան Հենրիխ Չոկեն կարծում էր, որ հարձակումը նախապես ծրագրված էր։ Նրա խոսքով` ոստիկանությունը տեղյակ է եղել կատարվելիք ջարդի մասին և հրեաների խորհուրդ է տվել մնալ տանը և փակել իրենց խանութները։ Նա ասաց, որ հույներն են հրահրել հարձակումը, բայց ոչ մի հույն չի ձերբակալվել ռուս ամբոխի մեջ[3]։ Արդյունքում ջարդ հրահրողները չեն հայտնաբերվել։ Ըստ որոշ տեղեկությունների, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հույն ջարդարարները կրել են ռուսական հագուստ[10]։
Պատմաբան Ջոն Քլիրը գրել է, որ ջարդը թողել է անպատասխան հարցերը այն մասին, թե ջարդը նախապես ծրագրված էր, թե ինքնաբուխ, ովքեր էին հրահրողները և խռովարարները, և որոնք էին դրդապատճառները։ Ջարդը դարձավ տեղական նշանակության իրադարձություն, որն անհայտ մնաց կայսրության մյուս մասերում, արագ կապի և ազգային լրատվամիջոցների բացակայության պատճառով[12]։
Հետագա իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետագայում հունական բնակչության արտահոսքի և հրեական բնակչության արագ աճի ֆոնին, Օդեսայում ամեն տարի հրեաների և քրիստոնյաների(ներառյալ հույների) մեջ, տեղի էին ունենում բախումներ, ներառյալ նաև հրեական որոշ տներում գիշերային ապակիներ կոտրելը և Ծաղկազարդի օրերին ու Սուրբ Հարության նախօրեին փողոցներում հրեաների ծեծը։ Կրոնական ծայրահեղականության գործոնը արձանգրվել է նաև 1849, 1859, 1871 թվականներին [13]։ 19-րդ դարի ջարդերի հետ կապված` Ջոն Քլիրը Օդեսան անվանել է «Ռուսական կայսրության ամենաշատ ջարդերի ենթարկված քաղաքը»[14]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կրոնավոր հրեան պարտավոր է գլուխը ծածկված պահել, см. Klier, 2004, p. 16
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Погромы՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «Pogroms». Holocaust Encyclopedia (անգլերեն). United States Holocaust Memorial Museum. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Klier, 2004, էջ 17
- ↑ Isabella Buzynski. «The History of Odessa» (անգլերեն). The Alliance for Networking Visual Culture. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Демина, 2003, էջ 149—150
- ↑ Klier, 2004, էջ 16
- ↑ John Klier. «Pogroms». The YIVO Encyclopedia of Jews in Eastern Europe (անգլերեն). Yale University Press. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Doxiadis, 2018, էջ 34
- ↑ Демина, 2003, էջ 151
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 ЕЭБЕ, 1912
- ↑ Klier, 2004, էջ 17: «...According to one account, a group of Jews were slow to doff their hats and were set upon by armed Grecks. A riot ensued, which was soon joined by a Russian mob, culminating in the death of seventeen people and wounding of sixty more»
- ↑ Klier, 2004, էջ 17—18
- ↑ Демина, 2003, էջ 152—153
- ↑ Antisemitism: a historical encyclopedia, 2005
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Марина Демина Греко-еврейское противостояние в Одессе в XIX веке // Тирош. Труды по иудаике, славистике, ориенталистике. — Институт славяноведения РАН, центр «Сэфер», 2003. — № 6. — С. 149—154.
- Evdoxios Doxiadis State, Nationalism, and the Jewish Communities of Modern Greece. — Bloomsbury Publishing, 2018. — 216 с. — ISBN 9781474263474
- John Doyle Klier, Shlomo Lambroza Pogroms: Anti-Jewish Violence in Modern Russian History. — 2. — Cambridge University Press, 2004. — 416 с. — ISBN 9780521528511