Քրիսթին Լունդե-Բորգերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիսթին Լունդե-Բորգերսեն
Դիմանկար
Ծնվել էմարտի 30, 1980(1980-03-30) (44 տարեկան)
ԾննդավայրՔրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունհանդբոլիստ և handball coach
 Kristine Lunde Վիքիպահեստում

Քրիսթին Լունդե-Բորգերսեն, (նորվ.՝ Kristine «Kikki» Lunde-Borgersen, մարտի 30, 1980(1980-03-30), Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստ։ Քաթրին Լունդեի երկվորյակ քույրը (ծնվել է 3 րոպե հետո), նա նույնպես մեծ հանդբոլիստ է։ Չորս անգամ եղել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն և Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել դպրոցական «Հոնես» ակումբի սան։ Հանդես է եկել նորվեգական «Քրիստիանսան» և  «Վոգ» ակումբներում, ինչպես նաև դանիկան «Օլբորգ» և «Վիբորգ» ակումբներում։ 2008/2009 և 2009/2010  թվականների Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի Չեմպյոների Լիգայում «Վիբոր» ակումբի կազմում գտնվելով հաղթել է։ Ցանկացել է իր կարիերան շարունակել ավստրիական «Հիպո Նիդերոստերայխ» ակումբում, սակայն բանակցությունների ձախողումից հետո, վերադարձել է «Վոգ Վայպերս» ակումբ[1]։ Կարիերան ավարտել է  2015 թվականին։ Ներկայումս աշխատում է Քրիստիանսանում[2]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է 181 խաղ և հարվածել 496 գոլ[3]։ Չորս անգամ դարձել է Եվրոպայի  չեմպիոն (2004, 2006, 2008 և 2010 թվականներին), նաև հաղթել է 2011 թվականի աշխարհի առաջնությունում, 2008 և 2012 թվականների Օլիմպիական խաղերում դարձել է հաղթող[4]։ Եվրոպայի 2008 թվականի առաջնությունում ճանաչվել է ամենաարժեքավոր խաղացողներից, և դրա շնորհիվ հայտնվել է հայտնի հավաքականում[5]։ 

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 3-ին ամուսնացել է Օլե Մ․ Բորգերսենի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել Վիբորգի տաճարում[6]։ Ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. “Kikki” klar for Vipers! (նորվ.)
  2. КАТРИН ЛУНДЕ: "МЫ, НОРВЕЖЦЫ, ДОВОЛЬНО ХОЛОДНЫЕ И ЗАМКНУТЫЕ" Արխիվացված 2016-09-17 Wayback Machine (ռուս.)
  3. Профиль на сайте Норвежской гандбольной федерации (նորվ.)
  4. Профиль на сайте Летних Олимпийских игр 2012 года (անգլ.)
  5. «EURO 2008 All-Star Team». Европейская гандбольная федерация. 2008 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. Landslagskapteinen giftet seg (նորվ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիսթին Լունդե-Բորգերսեն» հոդվածին։