Քրիսթին Լունդե-Բորգերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիսթին Լունդե-Բորգերսեն
Kristine Lunde 25.04.09 small.jpg
Ծնվել էմարտի 30, 1980(1980-03-30) (39 տարեկան)
ԾննդավայրՔրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Սյորլանն, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունհանդբոլիստ և handball coach
Kristine Lunde Վիքիպահեստում

Քրիսթին Լունդե-Բորգերսեն, (նորվ.՝ Kristine «Kikki» Lunde-Borgersen, մարտի 30, 1980(1980-03-30), Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Սյորլանն, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստ։ Քաթրին Լունդեի երկվորյակ քույրը (ծնվել է 3 րոպե հետո), նա նույնպես մեծ հանդբոլիստ է։ Չորս անգամ եղել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն և Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել դպրոցական «Հոնես» ակումբի սան։ Հանդես է եկել նորվեգական «Քրիստիանսան» և  «Վոգ» ակումբներում, ինչպես նաև դանիկան «Օլբորգ» և «Վիբորգ» ակումբներում։ 2008/2009 և 2009/2010  թվականների Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի Չեմպյոների Լիգայում «Վիբոր» ակումբի կազմում գտնվելով հաղթել է։ Ցանկացել է իր կարիերան շարունակել ավստրիական «Հիպո Նիդերոստերայխ» ակումբում, սակայն բանակցությունների ձախողումից հետո, վերադարձել է «Վոգ Վայպերս» ակումբ[1]։ Կարիերան ավարտել է  2015 թվականին։ Ներկայումս աշխատում է Քրիստիանսանում[2]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է 181 խաղ և հարվածել 496 գոլ[3]։ Չորս անգամ դարձել է Եվրոպայի  չեմպիոն (2004, 2006, 2008 և 2010 թվականներին), նաև հաղթել է 2011 թվականի աշխարհի առաջնությունում, 2008 և 2012 թվականների Օլիմպիական խաղերում դարձել է հաղթող[4]։ Եվրոպայի 2008 թվականի առաջնությունում ճանաչվել է ամենաարժեքավոր խաղացողներից, և դրա շնորհիվ հայտնվել է հայտնի հավաքականում[5]։ 

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 3-ին ամուսնացել է Օլե Մ․ Բորգերսենի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել Վիբորգի տաճարում[6]։ Ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]