Քաթրին Լունդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաթրին Լունդե
Katrine Lunde Haraldsen 25.04.2009-1 small.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`հանդբոլիստ
Երկիր`Flag of Norway.svg Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ`մարտի 30, 1980(1980-03-30)[1] (40 տարեկան)
Ծննդավայր`Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա

Քաթրին Լունդե (նորվ.՝ Katrine Lunde, մարտի 30, 1980(1980-03-30)[1], Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստ, դարպասապահ, կրկնակի օլիմպիական չեմպիոն (2008 և 2012), 2011 թվականի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի քառակի չեմպիոն: 2017 թվականից նորվեգական Վայպերս ակումբի խաղացող[2][3]: Հանդբոլիստ Քրիստին Լունդե Բորգերսենի երկվորյակ քույրը, որի հետ հանդես է գալիս մի ակումբում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնես ակումբի դպրոցի սան: Իր կարիերայում հանդես է եկել նորվեգական «Քրիստիանսանդ» և «Վոգ» ակումներում, ինչպես նաև՝ դանիական «Օլբորգ» և «Վիբորգ» ակումբներում: 2008/2009 և 2009/2010 թվականների Եվրոպական հանդբոլային ֆեդերացիայի չեմպիոնների լիգայի հաղթող Վիբորգի կազմում: 2010 թվականից, մինչ իր Ռուսաստան տեղախոխվելը, հանդես է եկել հունգարական «Դյորի Աուդի էտո» ակումբում[4]:

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատրին անցկացրել է 241 խաղ հավաքականի կազմում՝ խփելով երեք գոլ[5]: Չորս անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն (2004, 2006, 2008 և 2010 թվականներին), հաղթել է 2011 թվականի աշխարհի առաջնությունում և 2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերում։ Երկու անգամ Օլիմպիադաներում դարձել հավաքականի խորհրդանշական խաղացող և վիճակագրությամբ լավագույն դարպասապահ[6][7]: 2008 թվականին Եվրոպայի առաջնությունում նույնպես ընդգրկվել է խորհրդանշական հավաքականի կազմի մեջ[8]:

Կատրինը գիտակցաբար հրաժարվել է 2014 թվականի Եվրոպայի առաջնությունից, ցանկանալով ժամանակ հատկացնել ընտանիքին, բայց վերադարձել է հավաքական և 2016-ին մեկնել է Օլիմպիադայի Ռիո-դե-Ժանեյրո, որտեղ դարձել է բրոնզե մեդալակիր: Դրանից հետո շարունակել է կարիերան հավաքականում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնություն
    • Չեմպիոնուհի՝ 2004, 2006, 2008, 2010
    • Արծաթե մեդալակիր՝ 2002, 2012
  • Աշխարհի առաջնություն
    • Չեմպիոնուհի՝ 2011
    • Արծաթե մեդալակիր՝ 2007, 2017
    • Բրոնզե մեդալակիր՝ 2009
  • Օլիմպիական խաղեր
    • Չեմպիոնուհի՝ 2008, 2012

Անհատական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական խաղերի լավագույն դարպասապահ և խորհրդանշական հավաքականի անդամ, 2008 թ.
  • Եվրոպայի առաջնությունների խորհրդանշական հավաքականի անդամ, 2008, 2010, 2012[9]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2012 թվականներին ամուսնացած էր ֆուտբոլիստ Թոմ Ռոյդար Հարալդսենի հետ[10]: 2012 թվականից ամուսնացել է ֆուտբոլիստ և մարզիչ Նիկոլա Տրայկովիչի հետ: 2014 թվականին Քաթրինը որոշ ժամանակ լքեց սպորտը, քանի որ պատրաստվում էր իր առաջին երեխայի ծնունդին[11], և 2015 թվականին նա ունեցավ աղջիկ, որին անվանեց Աֆինա[12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978.
  2. Звезда мирового гандбола стала игроком ГК "Ростов-Дон" (ռուս.)
  3. Schwangere Lunde verlässt Györ und wechselt nach Russland (գերմ.)
  4. Lunde Haraldsen klar for Györ
  5. Профиль на сайте Норвежской гандбольной федерации (նորվ.)
  6. «2008 Olympic All-Star Team»։ IHF։ 2008-08-23։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2009-08-21 
  7. «Goalkeeper Statistics Women»։ Beijing 2008։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-19-ին։ Վերցված է 2009-08-21 
  8. «EURO 2008 All-Star Team»։ EHF։ 2008-12-14։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2008-12-21 
  9. «All Star Team announced»։ European Handball Federation։ 2012-12-16։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-02-ին։ Վերցված է 2012-12-17 
  10. Keeper-Katrine har tatt ut separasjon (նորվ.)
  11. Katrine Lunde er gravid (նորվ.)
  12. КАТРИН ЛУНДЕ: "МЫ, НОРВЕЖЦЫ, ДОВОЛЬНО ХОЛОДНЫЕ И ЗАМКНУТЫЕ" (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]