Քրիս Սլեյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս Սլեյդ
Ծնվել էհոկտեմբերի 30, 1946(1946-10-30)[1] (77 տարեկան)
Pontypridd, Pontypridd Town, Rhondda Cynon Taf, Ուելս, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն[2]
Ժանրերհարդ ռոք
Մասնագիտությունթմբկահար, երաժիշտ և percussionist
Գործիքներհարվածային համակարգ
ԼեյբլBronze Records
ԱնդամակցությունAC/DC
Կայքchrisslade.net
 Chris Slade Վիքիպահեստում

Քրիս Սլեյդ ( անգլ.՝ Chris Slade, իրական անունը Քրիստոֆեր Րիս, անգլ.՝ Christopher Rees, հոկտեմբերի 30, 1946(1946-10-30)[1], Pontypridd, Pontypridd Town, Rhondda Cynon Taf, Ուելս, Միացյալ Թագավորություն), բրիտանացի թմբկահար։

Հայտնի է բազմաթիվ կատարողների հետ համագործակցությամբ՝ Գարի Նյումեն, Թոմ Ջոնս, Օլիվիա Նյուտոն-Ջոն (Toomorrow խմբում), Uriah Heep։ 1972-1978 թվականներին եղել է Manfred Mann s Earth Band խմբի անդամ։ 1980-ականներին նվագել է The Firm խմբում։ Համագործակցել է Դեվիդ Գիլմորի հետ։

Մեծ ճանաչում նա ստացել է AC/DC խմբում նվագելիս, որտեղ նրան հրավիրել էին 1989 թվականին Սայմոն Ռայթի հեռանալուց հետո։ Սկզբում պլանավորվում էր, որ Սլեյդը կհրավիրվի ժամանակավորապես, իսկ հետո, արդեն ալբոմի ձայնագրման ժամանակ, նրան առաջարկել են մնալ։ Նրա հետ խումբը ձայնագրել Է The Razor's Edge ալբոմը և նվագել է դրան հաջորդած տուրը։ Խմբում չորս տարի մնալուց հետո Սլեյդը որոշում է կայացրել լքել կազմը՝ չսպասելով հեռացմանը, այն բանից հետո, երբ Յանգի եղբայրները հաշտվել են նախկին թմբկահար Ֆիլ Ռադի հետ[3]։

Դրանից հետո Սլեյդը մի քանի տարի անցկացրել Է Մեծ Բրիտանիայի գյուղական վայրերում, մինչև 1999 թվականին առաջարկ չի ստացել Ջեֆ Դաունսից Asia Բրիտանական պրոգ-ռոք խմբից։ Սլեյդը խմբում խաղացել է վեց տարի և լքել է այն 2005 թվականի սեպտեմբերին։

2015 թվականին կրկին խաղացել է AC/DC-ի հետ Grammy 2015-ում։ 2015 թվականի փետրվարին Ֆիլ Ռադի փոխարեն խմբի հետ մասնակցել է Rock or Bust World Tour շրջագայությանը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոմ Ջոնսոնի հետ

  • Along Came Jones (1965)
  • A-Tom-ic Jones (1966)
  • From The Heart (1966)
  • Green, Green Grass of Home (1967)
  • Live: at the Talk of the Town (1967)
  • 13 Smash Hits (1967)
  • Delilah (1968)

Toomorrow

  • Toomorrow (1970)

Tom Paxton

  • How Come The Sun (1971)

Manfred Mann’s Earth Band

  • Manfred Mann’s Earth Band (1972)
  • Glorified Magnified (1972)
  • Messin' (1973)
  • Solar Fire (1973)
  • The Good Earth (1974)
  • Nightingales and Bombers (1975)
  • The Roaring Silence (1976)
  • Watch (1978)

Terra Nova

  • Terra Nova (1978)

Kai Olsson

  • Crazy Love (1979)

Frankie Miller

  • Falling In Love (1979)

Uriah Heep

  • Conquest (1980)

Gary Numan

  • I, Assassin (1982)

Denny Laine

  • Anyone Can Fly (1982)

The Firm

  • The Firm (1985)
  • Mean Business (1986)

AC/DC

  • The Razor's Edge (1990)
  • Live At Donington (1991)
  • Live (1992)
  • Big Gun (1993)

Asia

  • Aura (2001)
  • Silent Nation (2004)

Bloodstock

  • Creator of Worlds

Damage Control

  • Raw (2006)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Companies House — 1988.
  3. Кучеренко В. Раскаты грома над стадионами // Ровесник, № 7, 2013, с. 26, 27

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Սլեյդ» հոդվածին։