Քորի Միլքրիսթ
Քորի Միլքրիսթ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 8, 1998 (26 տարեկան) |
Ծննդավայր՝ | London Borough of Waltham Forest, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | դերասան |
IMDb։ | ID 12107527 |
Քորի Միլքրիսթ (անգլ.՝ Corey Mylchreest, մայիսի 8, 1998, London Borough of Waltham Forest, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Ավարտել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան, առավել հայտնի է Նեթֆլիքսի «Թագուհի Շարլոտա։ Բրիդջերթոնների պատմությունը» հեռուստասերիալում կատարած Գեորգ թագավորի դերով։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1998 թվականի մայիսին[1] և մեծացել է Արևելյան Լոնդոնի Լեյթոնսթոն քաղաքում[2]։ Սովորել է Ուոլթոմսթոուի Ֆորեսթ դպրոցում[3] և միացել է Ազգային երիտասարդական թատրոնին[4]։ 2020 թվականին ստացել է բակալավրի կրթական մակարդակ՝ Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիան ավարտելուց հետո դերակատարում է ունեցել Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսների բացօթյա բեմադրություններում, որոնց ռեժիսորն Էբբի Վուդն է։ 2022 թվականին Նեթֆլիքսում կատարել է իր հեռուստատեսային առաջնաելույթը Նիլ Գեյմանի «Ավազե մարդ» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում[5]։
2022 թվականին հայտարարվել է, որ մարմնավորելու է երիտասարդ Գեորգ III թագավորի հորինված տարբերակը «Թագուհի Շարլոտա։ Բրիդջերթոնների պատմություն» դրամատիկ մինի-սերիալում, որը թողարկվել է Նեթֆլիքսով 2023 թվականի մայիսին[6][7]:: TheWrap-ից Կարամա Հորնը գովել է Միլքրեսթի և Ինդիա Ամարթեյֆոյի (Թագուհի Շառլոտայի դերակատար) միջև եղած քիմիան և ավելացրել է, որ նա «գեղեցիկ աշխատանք է անում՝ թափառելով Գեորջ թագավորի մտքի անապատում, առանց ապաստանի»[8]։
2023 թվականի հունիսին դարձել է WME ընկերության գովազդային ներկայացուցիչը[9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|
2021 | Մարս | Լեոն | կարճամետրաժ |
2022 | Ավազե մարդ | Ադոնիս | էպիզոդ՝ «Արդարության քունը» |
2023 | Թագուհի Շարլոտա։ Բրիդջերթոննների պատմություն | Երիտասարդ Գեորգ թագավոր | մինի-սերիալ |
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|
2020 | Ռոմեո և Ջուլիետ | Թիբալթ | Նյու Ֆորեսթի բացօթյա թատչոան, Հեմփշիր |
Ամառային գիշերվա երազ | Դեմետրիուս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tauer, Kristen (2023 թ․ մայիսի 10). «Corey Mylchreest Suits Up for the Occasion». Women's Wear Daily. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Wilson, Benji (2023 թ․ ապրիլի 26). «'The immediate response was terror': Bridgerton's new power couple take the throne». Sydney Morning Herald. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «An evening of House Drama with the boys». Forest School. 2016 թ․ մարտի 15. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 4,0 4,1 «Corey Mylchreest». RADA. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Hattan, David (2022 թ․ սեպտեմբերի 26). «Who Are Corey Mylchreest and India Amarteifio? 5 Things to Know About the Actors Starring in the 'Bridgerton' Spinoff 'Queen Charlotte'». Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Trainor, Daniel (2023 թ․ փետրվարի 7). «Get a Sneak Peek of Corey Mylchreest as King George From Queen Charlotte: A Bridgerton Story». E! News. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Rathe, Adam (2023 թ․ մայիսի 9). «Queen Charlotte's King George, Corey Mylchreest, on the Passion (and Pranks) That Drove the Series». Town & Country. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Horne, Karama (2023 թ․ մայիսի 4). «'Queen Charlotte' Review: Netflix's 'Bridgerton' Prequel Course-Corrects Mistakes From the Original». TheWrap. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Campione, Katie (2023 թ․ մայիսի 31). «'Queen Charlotte' Star Corey Mylchreest Signs With WME». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քորի Միլքրիսթ Internet Movie Database կայքում
- Քորի Մայլքրեսթը Spotlight կայքում
|