Քյուի թագավորական բուսաբանական այգիներ
Քյուի (Լոնդոնի արվարձան) թագավորական բուսաբնական այգիներ | |
Royal Botanic Gardens, Kew* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, iii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2003 (27 նստաշրջան) |
Համար | 1084 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 1084 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Քյուի թագավորական բուսաբանական այգիներ (անգլ.՝ Royal Botanic Gardens, Kew), կամ Քյուի այգիները (անգլ.՝ Kew Gardens) 132 հեկտար տարածք զբաղեցնող ջերմոցների և բուսաբանական այգիների համալիր[1] Լոնդոնի հարավարևմտյան մասում, Ռիչմոնդ և Քյու արվարձանների միջև։
Այստեղ են գտնվում "բուսաբանական ու սնկաբանական ամենամեծ ու ամենաբազմազան հավաքածուներն աշխարհում"[2]: 1840 թվականին հիմնադրված Քյու Պարկ / Kew Park էկզոտիկ պարտեզից վերաճելով ներկայիս ընդարձակ ու հարուստ բուսաբանական այգիների համալիրի՝ իր կենդանի հավաքածուներում / living collections ներառում է շուրջ 27.000 taxa[3], իսկ աշխարհում ամենածավալուններից մեկը համարվող հերբարիումում պահպանվում են բույսերի ու սունկերի ավելի քան 8,5 միլիոն նմուշներ[4]։ Գրադարանային ֆոնդը բաղկացած է 750.000-ից ավելի հատորներից, իսկ պատկերազարդումների հավաքածուն ամփոփում է բույսերի պատկերների ավելի քան 175.000 տպվածք ու գծանկար։ Քյու Գարդենսը համարվում է Լոնդոնի զբոսաշրջային ամենագրավիչ տեսարժանություններից մեկը (տարեկան այցելուների թվաքանակն անցնում է մեկ միլիոնից) և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[5][6]։
Քյու Գարդենսը, Սասեքսում գտնվող Ուեյքհըրսթի բուսաբանական այգիների հետ մեկտեղ, կառավարվում է «Թագավորական բուսաբանական այգիներ» / Royal Botanic Gardens անվանումը կրող կազմակերպության կողմից և համարվում է միջազգային մասշտաբով կարևոր բուսաբանական հետազոտական ու կրթական հաստատություն, որն ունի ավելի քան 1.100 աշխատակիցներից բաղկացած աշխատակազմ, հանդիսանում է դեպարտամնենտային ենթակայություն չունեցող հանրային մարմին (non-departmental public body), հովանավորվում է շրջակա միջավայրի, սննդի և հողագործության դեպարտամենտի՝ Department for Environment, Food and Rural Affairs-ի կողմից[7]։ Հաստատությունն ամեն տարի հրատարակում է իր գործունեության հանգամանալի հաշվետվությունը[8]։
Քյուի շրջանը, որը պաշտոնապես ծնունդ է առել 1759 թվականին[9], ձևավորվել է 132 հեկտար տարածք զբաղեցրած, Քյու Պարկ կոչված էկզոտիկ պարտեզի շուրջ, որի հիմնադիրը Թյուքսբըրիի 1-ին բարոն Հենրի Քեյփլն է[10]։ Ներկայումս դրան գումարվել են բուսաբանական ջերմատները, առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող՝ 1-ին աստիճանի չորս, 2-րդ աստիճանի 36 կառույցները, որոնք բոլորն էլ իրենց կարգավիճակներով պաշտոնապես գրանցված են հատուկ գրանցամատյաններում և տեղակայված են միջազգայնորեն նշանակալի ճանաչված տեղանքում[11]։ Քյուի թագավորական բուսաբանական այգիները գրանցված են Անգլիայի պատմական պարկերի ու այգիների գրանցամատյանում՝ որպես առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող՝ Grade I օբյեկտ[12]։ Այգիներում մի շարք պատմա-մշակութային հուշարձաններ են պահպանվել[13]։
Քյու Գարդենսն ունի իր սեփական ոստիկանական ուժերը՝ Kew Constabulary-ն, որը գործում է 1845 թվականից ի վեր[14]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ջերմատներից մեկը
-
Բարեխառն տունը / Temperate House at Kew
-
Ալպիական տունը
-
Ջրաշուշանների տունը
-
Ուելսի իշխանուհու կոնսերվատորիան
-
Քյու Գարդենսի ճապոնական պարտեզը գարնանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Kew's scientific collections – Kew». www.kew.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Living collections at Kew». Kew.org.
- ↑ «Science collections at Kew». kew.org.
- ↑ Centre, UNESCO World Heritage. «Royal Botanic Gardens, Kew». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Most visited attractions in London UK 2021». Statista (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Dyduch, Amy (2014 թ․ մարտի 28). «Dozens of jobs at risk as Kew Gardens faces £5m shortfall». Richmond Guardian. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Royal Botanic Gardens Kew. Annual Report and Accounts for the year ended 31 March 2020. — L., 2020.(անգլ.)
- ↑ «Royal Botanic Gardens, Kew». World Heritage. UNESCO. Վերցված է 2009 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Kew, History & Heritage» (PDF). Royal Botanic Gardens, Kew. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Director of Royal Botanic Gardens». Royal Botanic Gardens, Kew. 2010 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Historic England (1 October 1987). «Royal Botanic Gardens, Kew (1000830)». National Heritage List for England. Վերցված է 13 November 2017-ին.
- ↑ «Director of Royal Botanic Gardens» (անգլերեն). Royal Botanic Gardens, Kew. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Quiz: Are you a Kew history buff?». Kew Gardens. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Heather Angel: Die grüne Arche. Eine einzigartige Welt der Pflanzen im Botanischen Garten Kew („Kew“). Gerstenberg Verlag, Hildesheim 1994, ISBN 3-8067-2080-0.
- Henk Beentje: The Kew Plant Glossary. An illustrates dictionary of plant terms. Kew Publ., Richmond 2010, ISBN 978-1-84246-422-9.
- Ray Desmond: Kew. The history of the Royal Botanic Gardens. Harvill Books, London 1998, ISBN 1-86046-529-3.
- Peter Sager: Englische Gartenlust. Von Cornwall bis Kew Gardens. Insel-Verlag, Frankfurt am Main 2006, ISBN 3-458-34884-0.
- The Board of Trustees of the Royal Botanic Gardens, Kew (Hrsg.): Royal Botanic Gardens Kew Souvenir Guide. London 2011, ISBN 978-1-84246-461-8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քյուի թագավորական բուսաբանական այգիների պաշտոնական կայքէջը
- Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 15 (11th ed.). 1911. էջ 767. — The Royal Botanic Gardens of Kew originated in..... .
- Explore Kew Gardens
- Documental de la BBC titulado "A Year at Kew" sobre el Real Jardín Botánico de Kew
- The International Plant Names Index
- Millennium Seed Bank Project
- Multimedia: 250 aniversario de los Jardines Botánicos Kew
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քյուի թագավորական բուսաբանական այգիներ» հոդվածին։ |
|