Jump to content

Քլավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Քլավեր
անգլ.՝ Klawer
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ՀամայնքMatzikama Local Municipality?
Մակերես6,41 կմ²
ԲԾՄ87 մետր
Բնակչություն6234 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ027
Փոստային դասիչ8145[1][2] և 8145[1][2]
Քլավեր (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Քլավեր (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Քլավեր (աֆրիկաանս՝  և անգլ.՝ Klawer), ոչ մեծ քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում[3][4]՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Ուեսթ Քոսթ շրջանի և Մացիկամա մունիցիպալիտետի կազմում։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անունը ծագում է աֆրիկաանս լեզվով բառից, որը նշանակում է երեքնուկ[5]։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է նահանգի հյուսիսարևմտյան մասում՝ Ուլիֆանտս գետի աջ ափին։ Տեղակայված է նահանգի վարչական կենտրոն Քեյփթաուն քաղաքից 234 կմ դեպի հյուսիս (ուղիղ գծով)։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում 87 մետր[6]։

Քաղաքի կլիման մերձարևադարձային-միջերկրածովյան է։ Միջին տարեկան տեղումների քանակը 158 մմ է։ Առավելագույն տեղումների քանակը լինում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 18,6 °C-ից (հուլիս) մինչև 31,4 °C (փետրվար)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է։ Միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանն այդ ամսում կազմում է 6,1 °C[7]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 4477 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 48,47 %, կանայք՝ 51,53 %: Ռասայական առումով, գունամորթները կազմել են քաղաքի բնակչության 78,22 %-ը, սպիտակամորթները՝ 18,56 %, նոգրոիդները՝ 3,15 %, ասիացիներ (այդ թվում, հնդիկներ)՝ 0,07%: Քաղաքացիների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (96,65 %), կոսան (2,68 %) և անգլերենը (0,47 %)[8]։

2011 թվականի պաշտոնական մարդահամարի ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ Քլավերում բնակվում էր 6234 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 49,12 %, կանայք՝ 50,88 %: Ռասայական առումով գունամորթները կազմել են քաղաքի բնակչության 75,25 %-ը, սպիտակամորթները՝ 13,62 %, նեգրոիդները՝ 9,42 %, ասիացիները (այդ թվում, հնդիկներ)՝ 0,98 %, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 0,72 %։ Քաղաքի բնակիչների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (89,17 %), կոսան (4,62 %), ժեստերի լեզուն (3,13 %) և անգլերենը (1,27 %)[9]։

Քաղաքի միջով անցնում են R362 և R363 տարածաշրջանային մայրուղիները։ Դրանից բացի, Քլավորից արևմուտք անցնում է N7 ազգային ավտոճանապարհը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 South African Post Office
  2. 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. Южно-Африканская Республика, Свазиленд, Лесото // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 157. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  4. Южно-Африканская Республика : Справочная карта  : Масштаб 1:2 500 000. — М.: ГУГК, 1980.
  5. Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
  6. «Klawer, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  7. «Klawer climate» (անգլերեն). South Africa Explorer. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  8. «Klawer» (անգլերեն). Census 2001. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  9. «Klawer» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլավեր» հոդվածին։